Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգության հետևանքով վիրավորների ընդհանուր թիվը հասել է 17-ի։ Այդ մասին հայտնում է Sputnik Տաջիկստանը՝ վկայակոչելով Իսֆարա քաղաքի հիվանդանոցի տվյալները։ Գրում է Russian.rt.com-ը։
«Նոր տվյալներ սահմանին վիրավորների մասին. Երկու կողմից վիրավորների ընդհանուր թիվը հասել է 17-ի»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Տաջիկստանի 13 վիրավոր քաղաքացիներից 11-ը զինվորականներ են։
Ավելի վաղ Իսֆարայի քաղաքային իշխանությունները հայտնել էին, որ Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին Իսֆարա-Բատկեն ճանապարհին հնչած կրակոցների արդյունքում տաջիկական Խոջի Ալո գյուղի բնակիչը մահացել է հրազենային վնասվածքից։