Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 360 578 392-ի։ Այս մասին հայտնել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ)։ Գրում է Russian.rt.com-ը։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ աշխարհում կորոնավիրուսից մահացել է 5 620 865 մարդ։
COVID-19-ով վարակման դեպքերի մեծ մասը գրանցվել է ԱՄՆ-ում, Հնդկաստանում և Բրազիլիայում։
Նախօրեին ԱՀԿ-ից հայտնել էին, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման շաբաթական դեպքերի վի հակառեկորդ է գրանցվել, քանի որ վարակվածների թիվը գերազանցել է 21 միլիոնը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՀԿ-ն տեղեկություն է ստացել NeoCoV կոչվող նոր կորոնավիրուսի մասին, որը հայտնաբերվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում։