Հանրապետության նախագահի սահմանադրական առաքելությունը Սահմանադրության պահպանմանը հետևելն է: Հանրապետության նախագահն իր այդ առաքելությունն իրականացնելիս պետք է լինի անաչառ և առաջնորդվի բացառապես համապետական և համազգային շահերով:
Սա Նախագահի ինստիտուտին ուղղված սահմանադրական պատվիրանն է:
Իսկ Փաշինյանի պատվիրանը, որը նա ձևակերպեց ասուլիսին, այլ է` լինել ներդաշնակ խորհրդարանի սահմանադրական մեծամասնության հետ:
Երկու պատվիրանների միջև տրամաբանական հակասություն կա:
Փաշինյանը նոր նախագահից չունի անաչառության ակնկալիք, իրեն պետք չէ, որ նախագահը հետևի սահմանադրության պահպանմանն, այլ` ներդաշնակորեն դակի խորհրդարանական մեծամասնության ընդունած օրենքները: Նրան պետք չէ, որ նախագահն առաջնորդվի համապետական և համազգային շահերով, այլ` քաղաքական մեծամասնության նպատակներով, որոնք անկախ իշխանության ով լինելուց կարող են և չհամընկնել համապետական ու համազգային շահերի հետ (դա է ենթադրել նաև սահմանադիրը) :
Պետականամետությունից խոսող ու իբրև չեզոք մեծաբերաններն ի՞նչ կասեն այս մասին: