f

Անկախ

Արմեն Սարգսյանը եղած լծակներից էլ չցանկացավ օգտվել


Արմեն Սարգսյանն իր լիազորությունների մասին գիտեր, երբ որ համաձայնվում և նախագահ էր առաջադրվում։ Այս մասին 24News-ին ասաց Սահմանադրական դատարանի նախկին դատավոր, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը։ 

«4 տարիների ընթացքում իմացել է իր լիազորությունների մասին։ Երկրորդ, հնարավորությունը, որ ինքն ուներ Սահմանադրական դատարան դիմելու, համենայնդեպս մի քանի անգամ չօգտագործեց։ Այսինքն՝ եղած հնարավորությունից էլ հրաժարվեց», - ընդգծեց Ալվինա Գյուլումյանը։

Լիազորություններից հրաժարվելու օրինակ Գյուլումյանը նշեց 2020 թվականի Սահմանադրական փոփոխությունները, որով նախկին գումարման Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների գրած օրենքով դադարեցրեցվեցին 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները։ Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահից Հրայր Թովմասյանը դադարեց պաշտոնավարել որպես բարձր դատարանի նախագահ, իսկ Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի լիազորությունները դադարեցվեցին։

Դատավորները այս հարցով դիմել են ՄԻԵԴ։ «Արմեն Սարգսյանը կարող էր դիմել Սահմանադրական դատարան, չդիմեց։ ՀԵտո էլի դեպքեր եղան, որ չդիմեց, թողեց օրենքները ստորագրվեն ԱԺ նախագահի կողմից։ Այսինքն՝ հստակ դիրքորոշում չարտահայտեց՝ «կա՛մ ստորագրում եմ, կա՛մ չեմ ստորագրում, դիմում եմ»։ Եղած լծակներից էլ չցանկացավ օգտվել։ Այս պարագայում ինչի՞ մասին է խոսքը», - շարունակեց իրավաբանը։ 

«Խորհրդարանական հանրապետության պայմաններում թերևս ուներ որոշակի լծակներ, նվազագույնը կարող էր արվել», - եզրափակեց Ալվինա Գյուլումյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր նախագահի պաշտոնից հեռանալու որոշման մասին և այդպիսի որոշում ընդունելու պատճառներից մեկը նշեց քաղաքական իրադարձությունների վրա ազդելու համապատասխան գործիքների պակասը։

 

Ալվինա Գյուլումյան Արմեն Սարգսյան ՀՀ ՍԴ լիազորություններ Հայաստան

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին