Կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակվելիս հիվանդները հաճախ ունենում են այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են ասթենիան և գլխացավը: Այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է թերապևտ Մարինա Աստաֆիևան։ Գրում է Gazeta.ru-ն։
«Երբ այն մտնում է բջիջ, ցանկացած վիրուս սկսում է արտազատել տոքսիններ, որոնք թունավորում են մարմինը: Անմիջապես կարող ենք նկատել թուլություն, ասթենիա, ոսկորների կոտրվելու զգացում, գլխացավեր։ Ցավն ընդհանրապես կարող է լինել ամենուր՝ ամենատարբեր կերպ արտահայտվելով»,- ասել է մասնագետը։
Նա պարզաբանել է, որ ուղեկցող ախտանշանները կարող են պահպանվել ապաքինվելուց հետո, ուստի պետք է ժամանակ տալ մարմնին «վերականգնվելու»։
Ավելի վաղ բարձրագույն կատեգորիայի ընդհանուր բժիշկ Ալեքսեյ Վոդովոզովն ասել էր, որ կորոնավիրուսի նոր օմիկրոն շտամը հազվադեպ է առաջացնում COVID-19-ին բնորոշ որոշ ախտանիշներ