f

Անկախ

Տաթևիկ Ռևազյանի մասին ինձ ամենաստոր բաներն էին գրում. Փաշինյան


Այսօր՝ հունվարի 25-ին, Կապանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այն մարդիկ, որոնք մտահոգություններ են արտահայտում, թե մեր երկիրը, մեր երկրի ավիացիան… իրենք իրո՞ք դրա մասին են մտածում. շատերը դրա տակ մտածում են՝  ինչպես 2 օդանավ տանեն աֆրիկյան «իքս» երկրից թռցնեն «իգրեկ» երկիրը, ամենակասկածելի գործարքների մեջ ներքաշեն Հայաստանին՝ 3 հարյուր դոլար աշխատելու համար։

Խոսելով երկրում առկա փոփոխություններից՝ վարչապետն օրինակ բերեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գործունեությունը. «Այդ փոփոխությունը տեղի է ունեցել, ի հեճուկս Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի։ Այն պահից, երբ Տաթեւիկ Ռեւազյանը նշանակվել է կոմիտեի ղեկավար, առաջին օրից սկսվել է ամենստոր լրատվական արշավը այդ կնոջ նկատմամբ։ 90 եւ ավելի տոկոսով կազմակերպված են եղել ներսի պաշտոնյաների կողմից։ Ամենաստոր բաներն էին գրում ինձ՝ Տաթեւիկ Ռեւազյանի մասին. գնում, խայտառակում է մեր երկիրը, գնում է Ryanair-ի պահակի հետ հանդիպում է, գալիս ձեզ սխալ ներկայացնում է, թե ինքը որեւէ պաշտոնյայի հետ է հանդիպում, մարդիկ ծիծաղում են մեզ վրա։ Ազգային անվտանգության հարց ներկայացնող հարցերը չեն զեկուցել կոմիտեի ղեկավարին, սա պարզ օրինակ է, որ փոփոխությունները տեղի են ունենում ի հեճուկս պետական կառավարման համակարգի»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում փոփոխություններ են եղել այդ ոլորտի պաշտոնական եւ մասնագիտական «շրջանակների» շնորհիվ. «Եվ թող ՀՀ բոլոր քաղաքացիներն իմանան, որ այս փոփոխությունները, կոնկրետ ավիացիայի ոլորտում, տեղի են ունեցել ի հեճուկս՝ այդ ոլորտի պաշտոնական շրջանակների եւ նրանց շրջապատող մասնագիտական շրջանակների. ինչով կարողացել են, խանգարել են, վարկաբեկել են, որտեղ կարողացել են՝ անիվների մեջ փայտ են մտցրել են»։

Վարչապետն ասաց, որ իր նախաձեռնությամբ այդ անձինք աշխատանքից հեռացվել են. «Եվ  ասել եմ՝ չտեսնեմ, որ այդ մարդիկ պետական-կառավարման համակարգին մոտ գան։ Ես զարմանում եմ, որ մինչւ հիմա Տաթեւիկ Ռեւազյանը շատերի նկատմամբ ներողամիտ է»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ քաղաքացիների կյանքում փոփոխությունն այն է, որ հիմա կարող են 50 եվրոյով մեկնել Հռոմ եւ հետ վերադառնալ.

«Ասում են՝ Հայաստանում մարդկանց կյանքը ե՞րբ է փոխվելու, շատերը դա ասելով, նկատի են ունենում, որ մարդն առավոտ վեր է կենալու, իր դուռը Կառավարությունը ծեծելու է, ասի՝ մարդ ջան, սուրճ կխմե՞ս, դա՞ռը, թե՞ շաքարով, հետը բուտերբրոտ՝ կարագով պե՞տք ա, մեղր քսե՞նք կարագի վրա… Մարդու կյանքի փոփոխությունն այն է, որ ճանապարհը կառուցված է, որ պետությունն ասում է՝ քաղաքացի ջան, դուք ձեռնարկեք էս գործողությունները մենք ծախսի 70 տոկոսը կվերադարձնենք, եւ դուք ձեր սուրճն ու բուտերբրոտը… ձեզ 0 տոկոսով վարկ կտանք կամ 3 տոկոսով»։

Նիկոլ Փաշինյան Տաթևիկ Ռևազյան մամուլի ասուլիս

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին