f

Անկախ

Բացահայտվել է Ամիրյան փողոցում կատարված սպանությունը. մեկ անձ ձերբակալվել է


Հունվարի 30-ի գիշերը, ժամը 1.31-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում ստացվեց։ Հայտնեցին, որ
Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում ընկած մարդ կա, որն արնահոսում է: Ահազանգ էր հնչել նաև 1-03։ Շտապօգնության խումբը երիտասարդին տեղափոխել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղից Կենտրոնական բաժին ստացված հաղորդումը հետևյալ բովանդակությունն ուներ՝ Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից տեղափոխվել է տղամարդու դիակ։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը, փորձաքրեագետներն ու պարեկները հայտնաբերեցին արնանման հետքեր, կոտրված շեղբով դանակ, լապտեր և այլն։ Հետո պիտի պարզվեր, որ դանակի շեղբը մնացել էր սպանվածի մարմնում։ ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության ու Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները տեղում իրականացրած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզեցին, որ սպանվածը տարածքի ծաղկի սրահի 35-ամյա աշխատակիցն էր։ Ինչ-որ մեկը վիճել էր նրա հետ, ապա դանակով մի քանի անգամ հարվածել մարմնին։ Անհայտ անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու միջոցառումները ժամեր տևեցին։ Նույն օրը՝ լուսադեմին, ոստիկանության ծառայողները Մյասնիկյան պողոտայի հյուրանոցային համալիրներից մեկում հայտնաբերեցին կասկածվողին։ 30-ամյա տղամարդը, որը Երևանի Բաղրամյան պողոտայի բնակիչ է, բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին։ Նա տվել է խոստովանական ցուցմունք ու ձերբակալվել։ Դեպքի հանգամանքները պարզվում են սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում։ Նշանակվել են փորձաքննություններ։

Հայաստան ՀՀ Ոստիկանություն Սպանություն

Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով մեկ անգամ հարվածելու համար. աբսուրդ է. Մինասյան
Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում (վիդեո)
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Ավելին
Ավելին