f

Անկախ

Իմ մտքով չէր կարող անցնել, որ կարող եմ դառնալ նախագահի պաշտոնի մասին գոնե մտածող մարդ. Վահագն Խաչատուրյան


Քանի որ այս պահին դեռեւս չկա Հայաստանի ԱԺ նախագահի որոշումը, որով դադարեցվում են ՀՀ գործող նախագահի լիազորությունները, գեղեցիկ չի լինի, որ այսօր որեւէ մեկնաբանություն անենք: Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, ով նաեւ ՀՀ նախագահի ՔՊ-ի թեկնածուն է:

«Դեռեւս մարդը հնարավորություն ունի, կարող է դիմումը հետ վերցնի»,-ասաց նա:

Անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, որ իր թեկնածությունն է ներկայացնելու ՔՊ-ն նախագահի պաշտոնում, նա ասաց. «Տեսականորեն պետք է շրջանառվեր՝ հաշվի առնելով բոլոր այն չափանիշները, որ կար՝ 40 տարեկանից բարձր, ՀՀ քաղաքացի, ճանապարհ անցած մարդ, նաեւ այսօրվա նախարար: Այդ պայմաններում, կարծես, կարելի է ենթադրել, որ  ես կարող եմ հայտնվել այդ ցուցակում, հաշվի առնելով, որ նաեւ որպես այսօրվա կառավարության անդամ, նաեւ քաղաքական թիմի անդամ, կարող եմ ես առաջադրվել»:

Հարցին, թե ո՞ր պաշտոնում ավելի շատ օգուտ կտա, Խաչատուրյանն արձագանքեց. «Բարդ հարց եք տալիս, այն պաշտոնում, որտեղ գտնվում եմ, այս 6 ամսում ես ինձ բավականին լավ եմ զգում, որովհետեւ տեսնում եմ նաեւ հեռանկարները: Հիմա համոզված եմ, որ շատ ավելի անելիքներ կարող ենք անել, որովհետեւ մեր նախարարությունում կա շատ լավ աշխատող թիմ եւ ամենակարեւոր, կառավարությունում կա հասկացողություն գնահատելու այն ամենը, ինչ արել ենք եւ ուզում ենք անել: Հավատացած եղեք, որ շատ ծրագրեր կան, որոնք կարվեն: Հիմա ընթացքը ցույց կտա, եթե ինչ-որ բան փոխվի, կափսոսամ, բայց կյանքն այդպիսին է: Իմ կյանքում այդպես եղել է, երբ ինչ-որ բան սկսում ես նորից, բայց կախված է եղել, թե տրամադրվածությունն ինչպիսին է, պատասխանատվությունն ինչպիսին է»:

Նա հավելեց, որ իր համար անակնկալ էր, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց. «Դրանից առաջ իմ մտքով էլ չէր կարող անցնել, որ կարող եմ դառնալ այդ պաշտոնի մասին գոնե մտածող մարդ: Ես իմ գործն անում էի, գործս շատ էր, ես ինչ-որ ձեւով կարողացա իմ համեմատաբար ազատ կյանքից հարմարվել ավելի սահմանափակ կյանքին, բավականին գոհ եմ, որ այդ հնարավորությունն ընձեռնվել է, որովհետեւ ինքնաճանաչողության մի շրջան էր: Գնահատողները դուք պետք է լինեք եւ այն մարդիկ, որոնք ակնկալիք ունեն մեր նախարարությունից»:

Հայաստան Վահագն Խաչատուրյան

Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով մեկ անգամ հարվածելու համար. աբսուրդ է. Մինասյան
Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում (վիդեո)
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Ավելին
Ավելին