f

Անկախ

Ադրբեջանահաճո «խաղաղության դարաշրջանի» հայ սիրահարներին և թուրքերի հետ հաշտվողներին կրկին աչքալուսանք է ուղարկում Ալիև Իլհամը


Ադրբեջանահաճո «խաղաղության դարաշրջանի» հայ սիրահարներին և թուրքերի հետ հաշտվողներին կրկին աչքալուսանք է ուղարկում իրենց կողմից շատ սիրված և հարգված, հանրաճանաչ ֆաշիստ, տեռորիստ և հայասպան ոմն Ալիև Իլհամը։

Այսպիսով, երեկ Ալիևը այցելել է իր ցեղակիցների կողմից օկուպացված հնադարյա հայկական Գանձակ քաղաքը (թուրքերեն՝ Գյանջա) և կրկին արտահայտվել է, թե իրենք ծնկի են բերել հայերին և նույնիսկ խաղաղության դեպքում իրենք պետք է վերահսկողության տակ պահեն հայերի քաղաքականությունը տարածաշրջանում։ Դրա հետ մեկտեղ «կիրթ» (սա ՀՀ իշխանավորների որակավորմամբ) Ալիևը ավանդաբար սպառնացել է Հայաստանը ոչնչացնել, եթե հանկարծ հայերը չհամաձայնվեն շարժվել ըստ թուրք֊ադրբեջանական տեսլականի։ Դե այդ վիժվածքի վիրավորանքները հայերի և Հայաստանի հասցեին չեմ մեջբերի։

Իսկ, եթե սթափ գնահատենք իրավիճակը, ապա ակնհայտ է, որ թուրք֊ադրբեջանական պաշտոնական դիրքորոշման մեջ ոչ մի բան չի փոխվել և երբեք չի փոխվի առ այն, որ համաձայն Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնական, պետական, ազգային հայեցակարգի իրենք իրենց ողջ ռազմական, տնտեսական, դիվանագիտական և, ի վերջո, պետական ներուժը օգտագործելու են, որ ժամանակի ընթացքում չեզոքացնեն տարածաշրջանում հայկական գործոնը, այսինքն՝ ստեղծեն մի իրավիճակ, երբ հայերը կա՛մ ստիպված կլինեն լքել Հայաստանը, կա՛մ կոտորվել։

Եթե ինչ որ մեկին թվում է, որ տասնամյակներ ի վեր ադրբեջանցիների և թուրքերի կողմից հայկական պատմամշակույթային ժառանգության ոչնչացումը և մեր պատմության «սեփականաշնորհումը» դա ինչ որ միամիտ գործընթաց է, ապա շտապեմ հիասթափեցնել․ դա շատ մանրակրկիտ իրագործվող հակահայկական նախագիծ է՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս։

Կասեք՝ գույները խտացնո՞ւմ եմ։ Բարի, այդ դեպքում (որքան էլ ծանր լինի) կոչ եմ անում պարզապես հիշել որպես օրինակ Նախիջևանի ճակատագիրը, որը ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ պայմաններում իսպառ հայաթափվեց։ Կրկնում եմ՝ հայաթափվեց ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ պայմաններում։

Հիմա հարց․ այս բոլոր փաստերը հաշվի առնելով, հատկապես, որ ո՛չ թուրքերը, ո՛չ ադրբեջանցիները չեն թաքցնում իրենց հակահայկական նպատակները, էլ ի՞նչ պիտի թուրքերը և ադրբեջանցիները անեն, որ մենք, ի վերջո, խելքի գանք ու հասկանանք, որ բոլոր գործընթացները, որոնք փաշինյանական իշխանությունները իրականցնում են ադրբեջանցիների հետ «խաղաղության դարաշրջանի» բացման և թուրք֊հայկական, իբր, մերձեցման շրջանակներում, լիովին համապատասխանում է տարածաշրջանում հայաթափման հրեշավոր թուրք֊ադրբեջանական նախագծին։

Ուղղակի ապշում եմ։

Արման Աբովյան ՖԲ Գրառում Ադրբեջան Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին