f

Անկախ

Ամփոփենք անցած շաբաթը. ամենահետաքրքիր և կարևոր իրադարձությունները մեկ սյունակում


Երկուշաբթին սկսենք նախորդ շաբաթվա կարևոր ու հետաքրքրիր իրադարձությունների ամփոփմամբ:

-Նախորդ շաբաթ Ազգային ժողովը ընտրեց նոր ՄԻՊ-ին: Թեև նորընտիր Քրիստինե Գրիգորյանը շատ է շտապում, բայց նա պաշտոնը կստանձնի փետրվարին, երբ Արման Թաթոյանի գործունեության ժամկետը կլրանա: Ավելի մանրամասն՝ այստեղ:

-Նախորդ շաբաթ մեծ աղմուկ հանեց Hetq.am-ի բացահայտումը այն մասին, որ արդեն նախկին նախագահը ՀՀ նախագահ դառնալու ժամանակ Կարիբյան ծովում գտնվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի է եղել։ Ավելի մանրամասն՝ այստեղ:

-Նախորդ շաբաթ հանրությունը կրկին քննարկում էր Պաշտպանության նախարարի շքեղ հարսանիքը: Լուրեր շրջանառվեցին, որ ՊՆ աշխատակիցները 100.000-ական դրամ են հավաքել՝ որպես Սուրեն Պապիկյանի հարսանեկան նվեր: ՊՆ-ն հերքեց լուրը: Ավելի մանրամասն՝ այստեղ:

-Նախորդ շաբաթ կորոնավիրուսը կրկին չշրջանցեց Նիկոլ Փաշինյանին: Կառավարությունից հայտնեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի պատասխանը եղել է դրական: Ավելի մանրամասն՝ այստեղ:

-Նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նաիրի Սարգսյանն ազատվեց վարչապետի օգնականի պաշտոնից: Ավելի մանրամասն՝ այստեղ:

-Նախորդ շաբաթ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը (Աշոտ Երկաթ) դատարանի որոշմամբ  ազատ արձակվեց կալանքից: Ավելի մանրամասն՝ այստեղ:

 

-Նախորդ շաբաթ Հայոց բանակը տոնում էր կազմավորման 30-ամյակը, սակայն ԶՈՒ կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը և միջոցառումը հետաձգվեց, քանի որ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները վարակվել էին կորոնավիրուսով: Ավելի մանրամասն՝ այստեղ:

 

-Նախորդ շաբաթվա վերջում ըստ մամուլում շրջանառվող լուրերի պարզ դարձավ, որ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրությունը նախագահի թեկնածուի հարցում կանգ է առել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանի վրա: Ավելի մանրամասն՝ այստեղ:

Հայաստան շաբաթվա ամփոփում

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին