f

Անկախ

«168 Ժամ»-ը և գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը հայց են ներկայացրել դատարան՝ Ստյոպա Սաֆարյանի դեմ


Հանրային խորհրդի նախագահն ի պաշտոնե, ըստ օրենքի, պարտավոր է քաղաքական չեզոքություն դրսեւորել, սակայն ՀԽ նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանն աչքի էր ընկնում ոչ միայն իր իշխանական հայացքներով, այլեւ՝ հանրային տրամադրություններն առավել թեժացնելու, կրակի վրա «բենզին լցնելու» սովորությունով։ Պարզվում է՝ Սաֆարյանի դեմ ոչ միայն դատական հայցեր են ներկայացնում հասարակական-քաղաքական գործիչներն, այլեւ՝ խմբագիրները։


Մենք տեղեկացանք, որ «168 Ժամ»-ը և գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը հայց են ներկայացրել դատարան՝ Ստյոպա Սաֆարյանի դեմ: Հայցը վերաբերում է պատիվն ու արժանապատվությունը, ՍՊԸ-ի գործարար համբավն արատավորող և զրպարտություն հանդիսացող տվյալները հրապարակայնորեն հերքելուն, ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, ինչպես նաև 2 մլն դրամ՝ որպես զրպարտության և 1 մլն դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում բռնագանձելու պահանջներով։

2020-ի հոկտեմբերի 13-ին Սաֆարյանը Սեյրանյանին պատկանող 168․am կայքն անվանել է հայ հանրությանն իր անբարոյականությամբ հայտնի կայք, զուտ այն բանի համար, որ կայքը հրապարակել է «Վլադիմիր Սոլովյովի արձագանքը՝ Ստյոպա Սաֆարյանի գրառմանը» վերնագրով հոդվածը։ Ստյոպա Սաֆարյանը հակընդդեմ հայց է ներկայացրել, որը դատարանը հետ է վերադարձրել։ Մենք տեղեկացանք, որ դատարանը բավարարել է հայցը` մասնակիորեն, պարտավորեցնելով Ստյոպա Սաֆարյանին հրապարակային ներողություն խնդրել, նաև որպես դրամական փոխհատուցում վճարել 260 հազար դրամ զրպարտության եւ վիրավորանքի համար։  

Ստյոպա Սաֆարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը դատարանի կողմից մերժվել է։ Լրատվամիջոցի շահերի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ դատարանը Սաֆարյանի գրառումը դիտարկել է որպես զրպարտություն եւ մասնակիորեն բավարարել է իրենց հայցը:

ՀԳ .Շատ ուսանելի քայլ է արել ժուռնալիստների միության նախագահը` այուսհետեւ արժե, որ բոլոր խմբագիրներն ու լրատվամիջոցները դիմեն դատարան` իրենց ուղղված զրպարտությունների եւ վիրավորանքների առիթով եւ բոլորին պարտադրեն ներողություն խնդրել եւ վնասների փոխհատուցում վճարել:

 

Սաթիկ Սեյրանյան Ստյոպա Սաֆարյան դատական հայց Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին