Բանակցելու մասին
Սերժ Սարգսյանի հարցազրույցը լսելիս ուզում եմ հասկանալ, թե իրոք Հայաստանի որևէ ղեկավարին, այդ թվում Սերժ Սարգսյանին թվում է, թե Արցախի հարցի լուծումը բանակցություններով էր լինելու։
Եվ իսկապես Փաշինյանին թվում է, որ եթե նախկինները նրան լավ բանակցային ժառանգություն թողնեին, ապա ինքը այն տղեն էր, որ հարցը մեկից մեկ լուծող էր։
Իհարկե, ոչ։ Ծիծաղելի է կարծելը, որ լավ բանակցղողը հարցը լուծելու էր մեր օգտին ու պատերազմ չէր ստանալու։ Լավ բանակցողը լավ տնտեսություն պետք է կառուցեր, երկրի կառավարիչներ ընտրեր ու կարգեր պրոֆեսիոնալ կարգին մարդկանց։
Լավ բանակցողը լավ մարզված ու զինված պետք է լիներ, ունենար կիրթ ու առաջադեմ հասարակություն։ Լավ բանակցողը տեխնոլոգիապես ու քաղաքակրթորեն զարգացած պետք է լիներ։ Նոր միայն դրանից հետո նա կկարողանար բանակցել։
Ըստ այդմ բոլորն են ձախողել ու տապալել Արցախի բանակցությունները` Հայաստանն ու հայ ժողովրդին դարձնելով կատարյալ լուզերներ։ Իսկական առաջնորդը չի արդարանում ու չի մեղադրում։ Նա պարզապես առաջնորդում է իր ժողովրդին։
Հայաստանը չունի առաջնորդ։