Պենտագոնը Եվրոպա ամերիկյան զորքերի տեղափոխումը սկսելու հրաման դեռևս չի ստացել։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։ Գրում է Gazeta.ru-ն։
«Նրանք տեղակայելու հրաման չեն ստացել։ Նրանց հրամայվել է պատրաստ լինել ավելի կարճ ժամկետում, եթե դաշինքը որոշի օգտագործել (ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերը )»,- ասել է Քիրբին։
Պենտագոնի խոսնակը նաև ասել է, որ ԱՄՆ-ը «ակտիվ քննարկումների» մեջ է դաշինքի մի շարք դաշնակիցների հետ՝ իրենց պաշտպանությունն ուժեղացնելու ԱՄՆ կարողությունների վերաբերյալ: Սակայն այս հարցի վերաբերյալ վերջնական որոշումներ չեն ընդունվել։
«Մենք ակտիվ քննարկումների մեջ ենք մի շարք դաշնակիցների հետ ԱՄՆ-ի ուժերի վերաբերյալ, որոնք նրանք կցանկանային տեղակայել և կարող էին պահանջել, բայց ես այսօր չեմ կարող որևէ վերջնական որոշման մասին ասել», - ասել է Քիրբին:
Հունվարի 29-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ ամերիկյան զորքերը շուտով կտեղակայվեն Արևելյան Եվրոպայում և ՆԱՏՕ-ի երկրներում։
Օրերս ԱՄՆ-ի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլին հայտարարեց, որ Բայդենը կարգադրել է մեծացնել ամերիկացի զինվորականների պատրաստվածությունը դաշնակիցներին օգնության հասնելու կարիք ունենալու դեպքում։
Սակայն ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը մանրամասնել է, որ ամերիկացի առաջնորդը «հասկացրել է», որ մտադիր չէ մարտական ստորաբաժանումներ ուղարկել Ուկրաինա՝ ռազմական գործողություններ իրականացնելու համար։