f

Անկախ

Բաց նամակ Ազգային ժողովի ընդդիմադիր  պատգամավորներին


Հարգելի  օրենսդիրներ
Փաշինյանի ղեկավարած Հայաստանում տիրում է քաղաքական գանգստերության մթնոլորտ՝ ունիվերսալ «փաշիզմ»: Դուք դա գիտեք, տեսնում եք, սակայն գործնական պայքար չեք ծավալում այդ ամենի դեմ: Չորս տարի է` երկիրն  անշեղորեն ընթանում է դեպի ավտոկրատիա: Մինչդեռ դուք դրա դեմ պայքարի ցուցանիշ, մեծ հաշվով, չեք գրանցել: Եվ, այնուամենայիվ, քանի որ ներկայացնում եք հանրության ընդդիմադիր որոշակի շերտ, այդ թվում՝ իմ քաղաքական ընտրությունը, դիմում եմ  ձեզ: 


Սոցցանցերում հակառեժիմական գրառումների դեմ պետական նպատակային, հասցեական հետապնդումը դարձել է մահակ ընդդիմադիր այլախոհների դեմ պայքարում: Ինչպես ծանր վիրավորանքի, այնպես էլ ռազմական դրության պայմաններում կարծիք հայտնելու համար քաղաքական հալածանքը անսայթաք ընթանում է: Դուք դա ևս տեսնում եք, գիտեք: Ընդ որում, եթե ծանր վիրավորանքը քրեականացվել է, հակասելով միջազգային նորմերին, ապա ռազմական դրության պայմաններում քննադատական կարծիքի արտահայտման վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի միջնորդությամբ, կայացվել է ՀՀ Սահմանադարական դատարանի համապատասխան որոշումը, որով ՀՀ վարչապետի աթոռում հայտնվածի՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի  N 1586-Ն  որոշման  9.1 և 9.2 կետերը  ճանաչվել են հակասահմանադրական: Որոշման 9.1  կետն ասում էր. 

«Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում`ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է»: 

Բայց, օրինակ, ՀՀ ոստիկանության  Շիրակի մարզային վարչության «Կումայրի» բաժինը պնդում է, որ «քննադատող» հրապարակումները ՀՀ ՍԴ որոշմամբ  հակասահմանադրական չեն ճանաչվել: Ոստիկանները կարծում են, որ պետական  հալածանքի  մեքենայի կողմից վրաերթի  ենթարկված մարդիկ կզլանան և չեն կարդա ՀՀ  ՍԴ  այդ նույն որոշումն ամբողջությամբ, որում ասվում է.

«Որոշման հավելվածով սահմանված վիճարկվող կարգավորումների մի շարք ձևակերպումների սահմանումները սպառիչ և ամբողջական տեսքով ներկայացնելն օբյեկտիվորեն հնարավոր չէ, քանի որ դրանք գնահատողական բնույթ ունեն, և դրանց բովանդակությունը պետք է բացահայտվի նաև իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում: Այդ նորմերի առավելագույն հստակությունը պետք է երաշխավորվի նաև դրանց կիրառման արդյունքում կայացվող ակտերի շրջանակներում, որպեսզի հասցեատիրոջ համար պարզ և հստակ լինի, թե, օրինակ, իր կատարած ո՞ր արարքն է քննադատող, հերքող, արդյունավետությունը /պաշտպանունակությունը կասկածի տակ դնող կամ այլ կերպ արժեզրկող: Ընդ որում՝ եթե «քննադատող» ձևակերպումը բավականաչափ հստակ է, ապա նույնը չի կարելի ասել «արդյունավետությունը կասկածի տակ դնող», «որևէ այլ կերպ արժեզրկող» ձևակերպումների մասին, որոնք ունեն վերացականության բարձր աստիճան: Հետևաբար՝ դրանց հղումներ կատարող/դրանք կիրառող մարմնի հայեցողության սահմանները, ըստ էության, անսահմանափակ են: Բացի դա, «արդյունավետությունը կասկածի տակ դնելը», «որևէ այլ կերպ արժեզրկելը»՝ միասին կամ առանձին վերցված, կարող են դրսևորվել ինչպես քննադատության լույսի ներքո (այդ համատեքստում), այնպես էլ ունենալ ինքնավար բովանդակություն»: Այսպիսով՝ ՀՀ Սահմանադրական դատարանը,  հավասարության նշան է դրել քննադատության և «դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող», «որևէ այլ կերպ արժեզրկող» արտահայտությանների միջև:   
      
Ընդդիմադիր հարգելի  պատգամավորներ,

Դեռևս 2020 թվականի հոկտեմբերի 20-ին, հրավիրվել եմ ոստիկանության <<Կումայրի>> բաժին: Տեղեկացրեցին՝ տուգանելու են 300.000 դրամով՝ ֆեյսբուքյան իմ երկու գրառումների համար: Սակայն, ուշագրավ է, որ ոստիկանություն ինձ հրավիրելու 4-րդ օրը՝ 24.10.2020 թ, ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, ներկայացրեց թշնամու տիրապետության տակ անցած այն տարածքները, որոնց մասին գրել էի սոցցանցի իմ էջում՝ փաստացի տուգանվելով դրա համար: Ու սա այն դեպքում, երբ ռազմական դրության պայմաններում մեր երկրի մի շարք մտահոգ ու հայրենասեր քաղաքական-հասարակական գործիչներ սուր, մերկացնող  քննադատություն էին  հնչեցրել Ն. Փաշինյանի հասցեին:

Օրինակ՝ ՀՀ նախկին  նախագահը, Շիրակի թեմի առաջնորդը, ԱԱԾ պետի նախկին ժամանակավոր պաշտոնակատարը, ՀԱԿ կուսակցությունը և այլք: Եվ անգամ ինքը՝ ՀՀ վարչապետի աթոռում հայտվածը 16.11. 2020 թվականին ասել էր.«Ինձ համար որեւէ կասկած եւ տարընթերցում չկա, որ ես եմ այն թիվ 1 պաշտոնյան, որ պատասխանատու է տեղի ունեցածի համար: Տեղի ունեցածի համատեքստում կրում եմ պատասխանատվությունը: Ես հասկանում եմ նաեւ, ես ինձ հաշիվ եմ տալիս, որ այս փաստի բերումով պետք է կանգնեմ, եթե շատ պայմանական ասենք կամ մի քիչ սուր ձեւակերպենք, պետք է կանգնեմ ժողովրդի դատի առաջ»:  

Այսպիսով, ՀՀ ոստիկանությունն   ու իր ստորաբաժանումը տուգանքի պատժաչափեր են ներկայացնում ՀՀ  քաղաքացիներին՝ այն մտքի համար, որն իր բերանով խոստովանել է ՀՀ վարչապետի աթոռում հայտվածը: 

Ուշագրավ մի փաստ ևս. իմ նկատմամբ 300.000 դրամ տուգանքի վարույթ հարուցելուց մեկ տարի անց՝ 2021 թվականի նոյեմբերի 11-ին, ստանում եմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող Շիրակի մարզային բաժնի որոշումը՝ ինձանից պետության օգտին նշված գումարը բռնագանձելու վերաբերյալ: Եթե սա քաղաքական հալածանք չէ, ապա ի՞նչ է: Մեկ տարի անց, առանց դատական որոշման, ոստիկանությունը որոշել է գործազուրկ քաղաքացուց՝ իր կարծիքն արտահայտելու համար, քերել  տուգանք: Ո՞վ հայրենիքը դավաճանի, ո՞ւմ տուգանեն: 
 

Այժմ, դիմելով ձեզ՝ ակնկալում  եմ ձեր բոլորի հավաքական դիրքորոշումը, նպատակային գործողությունը և կտրուկ ջանքերի գործադրումը՝ ՀՀ-ում մարդու իրավունքների բացահայտ կոխոտման, կարծիքի ազատ արտահայտման համար  տուգանք և քրեական հոդվածներ հարուցելու դեմ: Ձեր ունեցած բոլոր  հնարավորություններով, պարտավոր եք․ 

1.Դիմել ՀՀ-ում ներկայացված միջազգային բոլոր կառույցներին, եվրոպական  երկրներում գործող բոլոր կառույցներին՝ ներկայացնելու և համապատասխան իրավական գնահատական տալու Նիկոլ Փաշինյանի անառողջ ցանկությունների հիման վրա գրված և կիրառվող օրենքների, պատժամիջոցների դեմ: ԵԽԽՎ-ները, եվրախորհրդարանները և եվրոպաներում եղանակ ստեղծող մյուս բոլոր կառույցները պարտավոր են իմանալ, գործանականում կանխել և գնահատական տալ  քաղաքական հալածքներին, հետևողական հետապնդումներին, խոսքի, կարծիքի արտահատման ազատության դեմ Հայաստանում ընթացող վերբալ և ոչ վերբալ  ֆաշիզմի դրևսորումներին: Մնացել է՝ մի ԳՈՒԼԱԳ ստեղծել Հայաստանում ու Փաշինյանի ռեժիմի բոլոր այլախհներին դարձնել «ստացիոնար» բանտարկյալներ: 

2.Առաջարկում եմ․ կազմել Փաշինյանի հայրենադավ քաղաքականությունը  քննադատողներին օժանդակող խումբ՝ համալրված արհեստավարժ   իրավաբաններով, իրավապաշտպաններով, Աժ պատգամավորներով, հասակարական–քաղաքական միավորումներով:  
3. Իրականացնել խոսքի, կարծիքի, գնահատականի համար հետապնդումների՝ փաստերի, դեպքերի հավաքչական  աշխատանք: Բացի դա՝ ելնելով մեզանում արմատավորվող բռնատիրական բարքերից և նորմ դարձող օրենքներից, նշված հանձնախումբը, ձեր հանրային օժանդակությամբ, պետք է իրականացնի իրավաբանական անհատույց աջակցություն տիրող ռեժիմից տուժած քաղաքացիներին:

Հարգելի  պատգամավորներ
Մեկ անգամ գործնականում ցույց տվեք, որ ունեք  պատասխանատվություն ոչ միայն Աժ կարմիր աթոռներին նստելու, աշխատավարձ ու պարգևավճար ստանալու հարցում, այլև՝ երկրում խորացող ունիվերսալ բռնաճնշումների դեմ պայքարի կամք եւ ունակություն, գործնական՝ ոչ դեկլարատիվ հանձնառություն ձեր ընտրողների առաջ:
 
Քաղաքացի Լիլիթ Աղեկյան
 

 

Լիլիթ Աղեկյան բաց նամակ Ազգային ժողով

WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա Հայաստան
Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (ուղիղ)
2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր
Պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ավելին
Ավելին