f

Անկախ

Լիլիթ Մկրտչյան․ «Ուրախալի է, որ հրաձգությամբ զբաղվողների թիվն ավելացել է»


Օրեր առաջ կայացած հրաձգության Հայաստանի առաջնությունում վազող թիրախ մրցաձևում, սովորության համաձայն, կանանց պայքարում հերթական անգամ անգերազանցելի գտնվեց և չեմպիոնի կոչումը նվաճեց  հավաքականի առաջատար մարզուհի Լիլիթ Մկրտչյանը։
Անկախի հետ զրույցում Լիլիթը կիսվում է առաջնությունից ստացած տպավորություններով՝ կարևորելով այն հանգամանքը, որ հրաձգությամբ զբաղվողների թիվն ավելացել է։ 


-Շնորհավորում ենք Հայաստանում հերթական անգամ լավագույնը ճանաչվելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել առաջնությանը։
-Շնորհակալ եմ։ Հայաստանի հրաձգության առաջնությունները միշտ տեղի են ունենում տարեսկզբին, որպեսզի նախապես պարզ դառնա, թե ովքեր կընդգրկվեն հավքականում և իրենց մրցելույթները կշարունակեն  միջազգային հարթակներում։ Ինչպես միշտ, լրջորեն, հավասարակշռված նախապատրաստվել  էի հերթական ստուգատեսին, որն անչափ կարևոր է։ Սկսած 2009-ից՝ 14 տարի անընդմեջ Հայաստանի առաջնություններում գրավում եմ առաջին հորիզոնականը՝ մեկնարկ տալով այդ տարվա մրցումներին։ Ցանկացած առաջնություն մարզումային փուլի ստուգատեսն է, որտեղ աշխատանքդ երևում է ցույց տված արդյունքով։ Պետք է ցույց տաս, թե ինչի ես պատրաստ՝ միաժամանակ հասկանալով,  թե ինչ ես կարող։


-Այս առաջնությունն ինչ-որ կերպ առանձնացա՞վ, Ձեր ելույթների մասին ի՞նչ կասեք։
-Ուրախալի մի բան կա․ հրաձգությամբ զբաղվողների թիվն ավելացել է, առաջնություններն էլ անցնում են ավելի դիատրաժան ու հետաքրքիր։ Նկատելի է մասնակից մարզիկների ոգևորավածությունը, հաղթելու մեծ ցանկությունը։ Այդ ամենը փոխնացվում է նաև մեզ՝ ավագ մարզիկներս։ Ես, օրինակ, ավելի զգոն եմ դառնում, լարվածություն է նկատվում եզրափակչում, ինչը շատ-շատ լավ է։  Այս ամենը կարելի է մեծ ձեռքբերում համարել մարզաձևի համար․ նկատելի է շարժ և ակտիվություն։


-Ի՞նչ տվեց Ձեզ հաղթանակը Հայաստանի առաջնությունում։
-Յուրաքանչյուր ձեռքբերում առաջընթաց է մարզիկի համար, բայց հաղթանակները միշտ չէ, որ անընդհատ ու շարունակական են լինում։ Մարզիկները պայքարում են  հաղթանակներ գրանցելու համար։ Եթե շատ հաջողակ ես, կարող ես մի քանի անգամ կրկնել ձեռքբերումները, բայց ցանկացած հաղթանակից հետո, երբ հաղթում ես, կանգնում պատվո հարթակի առաջին աստիճանին, ստանում վաստակած մեդալը, իջնելով պետք է հասկանաս, որ վերջ, այս փուլն ավարտվեց և պետք է պատրաստվել հաջորդ մրցելույթին։ Սա իմ սուբյեկտիվ կարծիքն  է։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Արդեն սկսել ենք նախապատարստվել գարնանը Նորվեգիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Ես գտնվում եմ այն տարիքում, այն հասուն կարգավիճակում   մարզավիճակում, որ, որպես  բավականաչափ փորձ ունեցող ու առաջատար մարզիկ, գիտեմ և հասկանում եմ, ինչի համար եմ գնում, ուր եմ գնում, ինչ ունեմ ինքս ինձ առաջին հերթին ապացուցելու, ցույց տալու, հաղթահարելու, ինչն է ինձ համար ավելի կարևոր։ Վերջին 2 տարում, ճիշտ է, մեդալային արդյունք ցույց չեմ տվել, բայց արդյունքս ցածր չի եղել։ Փորձելու եմ գնալ այն  ամենին, ինչին պատրաստ եմ՝ այս պարագայում արդեն կրկնել գոնե 2-րդ հորիզոնականը, և, ինչու չէ, հաղթանակ տոնել։

հրաձգություն Սպորտ հարցազրույց խմբագրի ընտրանի չեմպիոն Լիլիթ Մկրտչյան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին