Երեկ՝ փետրվարի 1-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Գոռ Ստեփանյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Բերքանուշ-Արտաշատ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել է ծառին։
Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ Գ. Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։