f

Անկախ

Հայաստանում գտնված բրդոտ մամոնտի բրածոները շուրջ 33 հազար տարվա վաղեմության են․ գիտնականների բացահայտումը


Լոռու մարզում գտնված բրդոտ մամոնտի բրածո մնացորդներով գիտնականները վերծանել են ապարների հասակը և կլիման։ Այս թեմայով «Անկախը» զրուցել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, երկրաբանական գիտությունների թեկնածու, Սանկտ Պետերբուրգի Կենսագործունեության անվտանգության միջազգային ակադեմիայի հայկական բաժանմունքի նախագահ Հայկ Մելիք-Ադամյանի հետ։

 -Պարո՛ն Մելիք-Ադամյան, ԳԱԱ տարեկան հաշվետվության մեջ ասվում է, որ Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի շրջակայքի վերին նեոպլեյստոցենի բնական մերկացումից գտնվել են բրդոտ մամոնտի բրածո մնացորդներ, որոնց հիման վրա վերծանվել են ներփակող ապարների հարաբերական երկրաբանական հասակը և կլիմայական միջավայրը: Ի՞նչ էր իրենից ներկայացնում բրդոտ մամոնտը, և ինչո՞վ էր այն տարբերվում Հայկական լեռնաշխարհից հայտնի այլ բրածո փղերի տեսակներից՝ մասնավորապես ԵԳԻ-ի թանգարանում ցուցադրված այսպես կոչված թրոգոնթերյան կամ տափաստանային կարճամազ մամոնտից:

-Հայկական լեռնաշխարհում առաջ բնակվել են մի քանի տեսակի փղեր, այն է՝ անտառային փիղը, տափաստանային մամոնտը և, հավանական է, բրդոտ մամոնտը: Բրդոտ կամ երկարամազ մամոնտը, որ լայն շրջանակներին հայտնի է որպես իսկական մամոնտ և որի լատինական անվանումն է Mammuthus primigenius Blumenbacհ, 1799, մնացած բոլոր անհետացած և ժամանակակից փղազգիներից տարբերվել է առաջին հերթին իր երկար մազերով կամ բրդով, որոնք կարող էին հասնել մինչև 80 սանտիմետրի, հաստ միջմաշկային ճարպաշերտով՝ 10սմ և ավելի, համեմատաբար կարճ ոտքերով, փոքր ականջներով ու փոքր կնճիթով: Արտաքնապես և չափսերով այս մամոնտները ամենաշատը նման էին ներկայիս հնդկական փղերին, ունեին 2.5-3 մետր բարձրություն և մինչև 8 տոննա քաշ:

– Որքանով տեղյակ եմ, բրդոտ մամոնտներն  առաջ ապրել են ցուրտ վայրերում, օրինակ՝ Սիբիրում, ապա ինչպե՞ս են նրանք նեթափանցել ավելի հարավային շրջաններ՝ Կովկաս և Հայկական լեռնաշխարհ:

Այո, իսկապես, հիմնականում ճիշտ եք: Բրդոտ մամոնտները առաջացել են մոտավորապես 300 հազար տարի առաջ Սիբիրում և այնտեղ էլ գոյատևել են շատ երկար, իսկ նրանց վերջին շառավիղները մահացել են 4-5 հազար տարի առաջ: Ըստ ճշգրտված տվյալների՝ բրդոտ մամոնտները, որոնք շատ մեծ տարածում ունեին գրեթե ամբողջ Եվրասիայում և Հյուսիսային Ամերիկայում, հարավային շրջաններ են ներթափանցել՝ ընդհուպ մինչև Իսպանիայի հարավ, մեզանից 36-33 հազար տարի առաջ՝ վերին նեոպլեյստոցենի այսպես կոչված խունեբորգ՝ ցուրտ ժամանակահատվածում:

– Ե՞րբ է հայտնաբերվել Լերմոնտովո գյուղի այդ մամոնտը, և ինչպե՞ս է ապացուցվում, որ այն պատկանում է բրդոտ մամոնտի տեսակին:

Այն հայտնաբերվել է 1973թ. ամռանը  արշավախմբի կողմից հողային աշխատանքներ կատարելիս՝ պատահաբար: Ուշագրավ է, որ հայտնաբերողների  թվում է եղել նաև այն ժամանակ երիտասարդ մասնագետ, հետագայում ՀՀ բնապահպանության նախարար և ներկայումս ՀՀ ԵԳԻ-ի տնօրենի խորհրդատու Սարգիս Շահազիզյանը: Փղերի տեսակների հստակ չափորոշիչներ են համարվում միայն դրանց գանգը և հատկապես սեղանատամները: Հենց սեղանատամների կառուցվածքային առանձնահատկություններով  է հնարավոր տեսակային կազմի ճշգրտումը: Սակայն այս դեպքում հայտնաբերվել է գրեթե մի ամբողջ կմախք՝ միայն թե առանց գանգի և սեղանատամների:

 – Այդ դեպքում ինչպե՞ս եք պնդում, որ այդ մնացորդները հենց բրդոտ մամոնտին են պատկանում:

Շատ կարևոր հարց է: Այդ եզրակացությունը հաստատվում է նույն շերտերից դեռևս 1972թ.-ին հայտնաբերված բրածո բուսականության, փափկամարմինների, խեցգետնակերպերի, ինչպես նաև այլ շրջանների հնէակլիմայական պայմանների համալիր վերլուծության արդյունքում, և հենց այստեղ է, որ երևում է գիտական մտքի տեսական ընդհանրացումների ամբողջ ներուժը: Ի տարբերություն նախկին տեսակետների, համաձայն որոնց բրածո մամոնտը ապրել է 65000 տարի առաջ՝ ինձ հաջողվեց ապացուցել, որ փղի բրածոների ներփակող ապարները առաջացել են այսպես կոչված դենեկամպ միջսառցային (նախավերջին և վերջին սառցապատումների միջև) տաք ժամանակահատվածում մեզանից 33-32 հազար տարի ընկած ժամանակահատվածում, որը կրել է գլոբալ բնույթ և, բացի կլիմայական ավելի տաք պայմաններ ունենալուց՝ նաև եղել է ավելի տեղումնառատ՝ 900-ից մինչև 1300 մմ/տարի: Եվ այդ ժամանակահատվածում բացի բրդոտ մամոնտներից այլ տիպի փղազգիներ չեն ապրել:

 – Արդյո՞ք այս թեմայով Հայաստանում արձանագրված արդյունքները հասանելի են միջազգային գիտական հանրությանը: Ի՞նչ արձագանքներ կան:

 – Որոշակի արձագանքներ արդեն կան: Այս թեմայով արդեն իսկ ռուսերեն մի գիտական հոդված է տպագրվել Մոսկվայի համալսարանի աշխարհագրական ֆակուլտետի գրախոսվող գիտական ժողովածուում, և այժմ նախապատրաստվում է մեկ այլ ծավալուն հոդված՝ այս անգամ անգլալեզու գիտական պարբերականի համար:

– Արդյո՞ք Հասյատանում այժմ շարունակվում են բրդոտ մամոնտին առնչվող ուսումնասիրությունները: Առաջիկայում նոր բացահայտումներ հնարավո՞ր են:

Պետք է նշել, որ ինչպես բրդոտ մամոնտի, այնպես էլ Հայաստանի և ընդհանրապես Հայկական լեռնաշխարհի տարածքից հայտնի խոշոր չափսերի և միջին չափսերի բրածո կաթնասունների գերակշռող մեծամասնությունը, այդ թվում նաև՝ ԵԳԻ երկրաբանական թանգարանում ցուցադրված դաշտային մամոնտը, հայտնաբերվել է պատահականորեն, այլ տիպի հողային աշխատանքների կատարման արդյունքում, քանի որ նպատակուղղված պեղումները շատ ծախսատար են, և միշտ չէ, որ կարելի է հաջողության հասնել: Հայաստանի տարածքում բրածո մանր կաթնասունների (կրծողներ, միջատակերներ, նապաստականմաններ) մնացորդների նպատակաուղղված պեղումներ առաջին անգամ կատարվել են 1970-1980-ական թվականներին իմ գիտական ղեկավարի՝ աշխարհահռչակ հնէաբան, Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Աղաջանյանի և իմ կողմից: Ինչ վերաբերում է բրդոտ մամոնտի հավանական հայտնաբերմանը Հայաստանի այլ տեղավայրերից, ապա ես այն գնահատում եմ շատ հավանական: Երևանի պալեոլիթյան քարայրի փղի սեղանատամը, որը ցուցադրվում է Երևանի քաղաքապետարանի թանգարանում, հայտնի ռուս մասնագետ Եվգենի Մաշչենկոյի կարծիքով ևս պատկանում է բրդոտ մամոնտի տեսակին:

 

 

գիտություն  Երկրաբանական գիտությունների ինստիտուտ պեղումներ խմբագրի ընտրանի

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին