f

Անկախ

Զրպարտությունը Գարեգին Նժդեհի հասցեին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ուղեկիցն է. Реалист


Գարեգին Նժդեհը ծանր դրության մեջ էր Զանգեզուրում, բայց նա հաղթեց: Այդպիսի մարդկանց, ինչպիսին նա է, կեղտ չի կպչում, ի տարբերություն կեղտ  շպրտողների, կարծում է սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Մաքսիմ Վայսկովը:

Ռուսական ԶԼՄ-ների մի մասի զրպարտությունը Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյանի (Գարեգին Նժդեհ) հասցեին և նրա հիշատակը սևացնելու նոր փորձը  հայ ժողովրդի դեմ ագրեսիայի  գաղափարական ուղեկցության մի մասն է: Դա աջակցություն է ստանում այն նույն կենտրոններից, որոնցից և ստանում են Արցախի դեմ  ագրեսիան ու Հայաստանի ինքնիշխան տարածքում սահմանամերձ շրջանները հափշտակելու փորձերը: Գարեգին Նժդեհը Ռուսական կոսվկասյան բանակի և առաջին Հայաստանի Հանրապետության բանակի ականավոր, անբասիր սպա է, որ սպայական կոչում է ստացել իր քաջության և զորավարական տաղանդի համար: Բացարձակ խիզախ, պարտքի ու պատվի տեր մարդ:

Գարեգին Նժդեհի հետ կապված հետաքրքիր միջադեպը, նրա անհատականությունը և սխրանքները հիացրել են Լև Տրոցկուն, որը  Киевская мысль (N 197) թերթի 1913 թ. հուլիսի 19-ի համարում գրել է. «Գարեգին Նժդեհը բանաստեղծ է, հռետոր և զինվոր՝ լիովին բոցավառված իրեն բաժին հասած կարևոր  առաքելությունից»:

Գարեգին Նժդեհին հիտլերականների մեղսակից կարող են համարել միայն նրանք, ովքեր աչքի են ընկնում հիմարությամբ ու տգիտությամբ կամ նման դիրք են գրավում ըստ իրենց վճարված հաշիվների: Գարեգին Նժդեհին ուղղված բոլոր մեղադրանքները հիմնված են «վկաների» ցուցմունքների, նրա «խոստովանությունների» և մեղադրական եզրակացության վրա: Ստալինյան տարիներին ձեռք բերված խոստովանական ցուցմունքները և «վկաներից» ստացված տվյալները շատ կասկածելի պատմական աղբյուր են: Նման ցուցմունքների ճնշող մասը խորհրդային անվտանգության քննիչները կորզում կամ նկարում էին և նույն  խոշտանգումներով էլ ստիպում էին ստորագրել դրանք: Հիտլերականների հետ համագործակցության մեղադրանքները պետք է հիմնվեն գերմանական փաստաթղթերի վրա, որոնք շատ լավ են պահպանվել արխիվներում: Ո՞վ է զբաղվել հավաքագրելով և համագործակցությամբ: Այդպիսիք կարող էին լինել աբվերը (ռազմական հետախուզություն), RSHA VI վարչությունը (Ausland-SD), Արևելյան նախարարությունը: Այնտեղ պիտի որ անձնական գործ լինի՝ ողջ գերատեսչական նամակագրությամբ, պլաններով, հաշվետվություններով, հարցաթերթիկներով, համաձայնություններով ևն: Հիտլերականների հետ իրապես համագործակցածների վերաբերյալ պահպանվել են նման փաստաթղթերի հատորներ: Օրինակ՝ Ա. Ա. Վլասովի, Պ. Ն Կրասնովի, Ա. Գ. Շկուրոյի, Ֆ. Ի. Տրուխինի, Ի. Ն. Կոնոնովի, Մամեդ Էմին Ռասուլզադեի, Աբդուռահման ալի օղլի Ֆաթալիբեյլի-Դուդենգինսկու և այլոց մասին: Գարեգին Նժդեհի վերաբերյալ նման փաստաթղթեր չկան, արխիվները պահպանվել են, որոնցում գերմանական աշխատանքային փաստաթղթեր նրա հետ կապված չկան: Դա ինչ-որ բան ասո՞ւմ է:

Գարեգին Նժդեհը երբեք որևէ առնչություն չի ունեցել Նացիոնալ-սոցիալիստական գերմանական աշխատավորների կուսակցության (NSDAP) հետ, Վերմախտում, SS-ում և Երրորդ ռեյխի այլ ռազմականացված ու օժանդակ կառույցներում զինծառայող, առավել ևս սպա կամ գեներալ չի եղել: Նա երբեք անմիջական թե միջնորդավորված մասնակցություն չի ունեցել խորհրդիային ժողովրդի նկատմամբ պատժիչ գործողություններում:

Գերմանական քարոզչության կողմից Գարեգին Նժդեհի անվան օգտագործումը չի կարող հիտլերականների հետ նրա անձնական համագործակցության հայտանշան լինել: Երրորդ ռեյխի համապատասխան կառույցների արխիվներում չկա որևէ հաստատող փաստաթուղթ առ այն, որ նրանք ստացել են դրա համար նրա համաձայնությունը: Բայց նրանց ոչինչ չէր խանգարում պարզապես օգտագործել նրա անունն իրենց նպատակներով: Հիշենք, թե ինչպես էր հիտլերյան քարոզչությունն օգտագործում գերի ընկած Յակով Ջուղաշվիլու (Ի.Վ. Ստալինի որդու) լուսանկարներն ու ստորագրությունն իր թռուցիկների համար:

Գերմանական փաստաթղթերից Գարեգին Նժդեհի անվան հիշատակում կա Հայ ազգային կուսակցության մասնակիցների ցուցակում և 1946 թ. ամերիկյան փաստաթղթում: Ամերիկյան փաստաթուղթն այն հարցաքննությունների ընդհանրացումն է, որոնցում հիշատակվում  են որոշ հայ ազգային գործիչների առաջարկությունները Հայաստանում բոլշևիզմի տապալումից հետո գերմանական շարասյուն ստեղծելու մասին: Բայց որտե՞ղ է բուն նամակը: Արևելյան նախարարության Ա. Ռոզենբերգի արխիվները նույնպես պահպանվել են: Կրկնենք, գերմանական կողմը նկարագրել և փաստաթղթավորել է բառացիորեն յուրաքանչյուր քայլ, հետևաբար պետք է պահպանվեին որոշակի փաստաթղթեր, եթե դրանք, իհարկե, իրոք եղել են:

Ի՞նչ է ստույգ հայտնի: Եղել է խորհրդատվություն Գարեգին Նժդեհի և աբվերի սպայի մասնակցությամբ այն մասին, թե ինչ անել այն դեպքում, եթե Թուրքիան Երրորդ ռեյխի կողմից մտնի պատերազմի մեջ և ներխուժի խորհրդային Անդրկովկասի տարածքներ: Հասկանալի է, որ խոսքը նման իրավիճակում հայ ժողովրդի նոր անխուսափելի ցեղասպանության մասին է եղել, այն հայերի, որոնք մազապուրծ էին եղել 1915 թվականին: Մնացյալը սոսկ ենթադրություններ են, հորինվածք և տեղեկատվության կասկածելի աղբյուրներ:

Ցավոք, Գարեգին Նժդեհի վարկաբեկման հիմնական խոսափող է դարձել REGNUM գործակալությունը և անձամբ Մոդեստ Կոլերովը: Ֆաշիզմին դիմակայության պաթոսի տակ քողարկվում են Գարեգին Նժդեհի մասին բացահայտ կեղծիքները: Բայց ուր էր, թե միայն դա լիներ: Կոլերովը REGNUM-ում իր 2021 թ. հոկտեմբերի 9-ի հոդվածում գրում է հետևյալը. «Ի՞նչ է ցանկանում և կարող է տալ ժամանակակից Հայաստանը Ռուսաստանին, բացի վաղեմի անդրկովկասյան երեսպաշտների ու երկերեսանիների ծամծմած թրքատյացությունից ու իսլամատյացությունից: Եվ այդ ատելությունը հասցեագրվում է մեզ՝ բազմազգ Ռուսաստանին, որի թուրքերն ու մուսուլմանները արյուն են հեղել և հեղում են մեր ընդհանուր թշնամու և ինտերնացիոնալ ահաբեկչության դեմ»:

Դա բացարձակապես ճիշտ չէ: Հայ ժողովուրդը զերծ է թրքատյացությունից ու իսլամատյացությունից, շատ իսլամական երկրներում հայ ժողովրդի ներկայացուցիչները հերոսներ են դարձել, գիտության ու մշակույթի ականավոր գործիչներ, իրենց ավանդն են ունեցել  այդ երկրների զարգացման մեջ և այնտեղ վաստակած պատիվ ու հարգանք են վայելում: Մեծ թվով թուրքական ժողովուրդների հետ հայերը բարիդրացիական և հարգալից հարաբերություններ ունեն: Ինչի՞ կարող է հանգեցնել նման զրպարտանքը: Ինտելեկտուալները կարող են այդպիսի «փորձագիտական կարծիքը» վիճարկել և ապացուցել դրա սնանկությունը, բայց ժողովրդի դեպքո՞ւմ: Կոլերովի այդ արտահայտությունը կարող է հայտնվել որևէ հակահայ քարոզչական թռուցիկում, համապատասխան երկրում այն ընթերցողը պարզապես կարող է վերցնել դանակը և գնալ «իսլամատյացի» կամ «թրքատյացի» տուն: Ինչքա՞ն անմեղ արյուն կարող է թափվել դրանից:

Ահա Կոլերովի մի այլ արտահայտություն այդ հոդվածից. «Հայաստանը դեռ Սերժ Սարգսյանի ժամանակից և այժմ՝ Նիկոլ Փաշինյանի օրոք, փառաբանում է հիտլերական (և բոլշևիկների դեմ թուրքամետ ապստամբ) Գարեգին Նժդեհին…»: Խոսքը բուլղարական բանակում թուրքերի դեմ կռված, նաև ռուսական դրոշների տակ Կովկասյան բանակում կռված Գեորգյան շքանշանի ասպետի, Սուրբ Վլադիմիր, Սուրբ Աննա, Սուրբ Ստանիսլավ ռուսական կայսերական շքանշանների ասպետի մասին է: Ընդ որում, բոլոր շքանշանները սրերով են, այսինքն՝ թուրքերի դեմ մարտի դաշտում ցուցաբերած անձնական խիզախության համար: Հետագայում Սյունիքը Հայաստանին պահած Գարեգին Նժդեհը, Կոլերովի կարծիքով, «թուրքամետ ապստամբ» է: Դե այս դեպքում մեկնաբանություններն էլ, իմ կարծիքով, ավելորդ են:

Սա ցայտուն օրինակ է այն իրողության, թե ինչպես կարող են որոշ ռուս «փորձագետներ» ու «լրագրողներ» գրչի մի հարվածով մեծ վնաս հասցնել, եթե առհասարակ չզրոյացնեն ճշմարիտ փորձագետների ու լրագրողների ամիսներ տևած աշխատանքի արդյունքը, որոնք ջանում են հակադրվել հայ-ռուսական հարաբերությունները վնասելուն ուղղված տեղեկատվական արշավներին:

Պատմության ողբերգական և բեկումնային իրադարձությունների ընթացքում Ռուսական կովկասյան բանակի շարքերում փառք ձեռք բերած Գարեգին Նժդեհը հերոսաբար մարտնչել է թուրքական ագրեսիայի դեմ և պաշտպանել հայ ժողովրդին: Բոլշևիկների և անձամբ Վլադիմիր Լենինի քաղաքականությունը հանցավոր էր հայ և ռուս ժողովուրդների հանդեպ: Նա առանց տատանվելու բաժանում էր թե՛ իսկական հայկական, թե՛ ռուսական հողերը: Նվիրատվությունը Թուրքիային՝ Արարատը և մնացած հայկական հողերը տրվել են այդ տրամաբանությամբ, որպես նվեր, ինչպես որ նվիրվել են Ուկրաինային Ռուսաստանից կտրված պատմական մարզերը:

Գարեգին Նժդեհի անվան շուրջ ծավալվող հիստերիայի քաղաքական շարժառիթները միանգամայն բացատրելի են: Այն որևէ առնչություն չունի Հայրենական մեծ պատերազմի հիշատակի հետ, բայց կոնյունկտուրային ու բացահայտ վճարվող հակահայ և հակառուս բնույթ ունի,  հայ ժողովրդի ազգային հերոսի հիշատակը պղծելու միջոցով պառակտում է մտցնում մեր ժողովուրդների միջև:

Նպատակները հասկանալի են՝  հարված հասցնել հայ-ռուսական հարաբերություններին: Բավական է նայել Գարեգին Նժդեհի հասցեին վիրավորանքներով հանդես եկող պարոնների շարքը, որպեսզի անմիջապես հասկանալի դառնան թե՛ տեղեկատվական արշավի պատվիրատուները, թե՛ կատարողները: Պատվիրատուները ցանկանում են վիժեցնել Հայաստանի Հանրապետության օրինականությունն ու տարածքային ամբողջականությունը, որում այժմ մտնում են տարածքներ, որոնք ժամանակին պաշտպանել է թուրքերից Գարեգին Նժդեհը: Չէ՞ որ այսօր այդ հայկական հողերը Ադրբեջանի նկրտումների առարկա են դարձել:

Ներկա իրավիճակում Ռուսաստանը միայն մեկ հնարավորություն ունի որպես կայսրություն և մեծ պետություն պահպանվելու համար, այն է՝ անվերապահ հավատարմությունը իր՝ որպես դաշնակցի պարտավորություններին: Եվ այդ հավատարմությունը ստուգվում է այսօր ադրբեջանական ագրեսիայի պայմաններում արդեն ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի դեմ: Եթե շարունակվեն աշխարհաքաղաքական կարճատեսությունը և կիսամիջոցները դաշնակիցների աջակցության հարցում, ապա դա շուտով կկործանի Ռուսաստանը, լիովին կմերկացնի նրա սահմանները: Մենք արդեն հիմա ենք ռուսատյաց Վրաստանի և Ուկրաինայի օրինակով տեսնում, թե ինչ է կատարվում: Հաջորդ փուլը կլինի արդեն բուն Ռուսաստանում ազգային հանրապետությունների գլուխ բարձրացնելը:

Ռուսաստանը կարող է գոյատևել և պահպանել իր ազդեցությունը, եթե գիտակցի սեփական  նախասահմանված կոչումն ու առաքելությունը և սկսի գործել դրան համապատասխան: Եթե դա տեղի չուենենա, ապա վատագույն սցենարի դեպքում Ռուսաստանը կկորցնի արդեն սեփական տարածքները: Ռուսաստանի ապագան կա՛մ իսկական կարսերական տերությունն է՝ հավատարիմ դաշնակիցներին, որը չի վախենում ուժ կիրառելուց նրանց պաշտպանելու համար, կա՛մ  երբեմնի մեծ երկրի բեկորը՝ զրկված տարածքներից, պաշարներից, որևէ համաշխարհային և տարածաշրջանային նշանակությունից: Վատագույն տարբերակում Ռուսաստանը կվերածվի նույնիսկ  ոչ թե մեծ, այլ «Մոսկվայի կալվածքի իշխանապետության» (удельным Московским княжеством): Դա՞ ենք ուզում մենք՝ ռուսներս: Հուսով եմ՝ ոչ:

Ռուսաստանին սեփական առաքելությունը գիտակցելու և քաղաքականության հիմնական վեկտորները վերանայելու համար շատ քիչ ժամանակ է մնացել: Ինչպե՞ս կվարվի Ռուսաստանը, երբ սպառվի Արցախում ռուսական խաղաղապահների ներկայության ժամկետը, տեղի կտա՞ նա Ադրբեջանի և Թուրքիայի ճնշմանը, թե՞ վերջապես կթելադրի իր կամքը եղբայրական հայ ժողովրդին իրապես պաշտպանելու համար: Եթե Ռուսաստանը գործով ցույց չտա իր ուժը և հավատարմությունը դաշնակցին, ապա սկիզբ կառնի նրա իսկ հետընթացի անդառնալի գործընթացը:

Երբ ծանութեթև ես անում այս ամենը, այսպիսի միտք է ծագում: Գարեգին Նժդեհը ծանր կացության մեջ էր Բուլղարիայում թուրքական ասկյարների դեմ մարտնչելիս, նրա համար շատ դժվար էր Ռուսական կայսերական բանակի կովկասյան ճակատում: Գարեգին Նժդեհը շատ ծանր դրության մեջ էր Զանգեզուրում: Բայց նա դիմադրեց և հաղթեց: Գարեգին Նժդեհի նման մարդկանց կեղտ չի կպչում, ի տարբերություն նրանց, որոնք շպրտում են այդ կեղտը:

Մաքսիմ Վայսկով

«Կովկասի աշխարհը» միջազգային հետազոտական կենտրոնի տնօրեն և գիտական ղեկավար, Ռուսաստանի ժուռնալիստների միության անդամ

Աղբյուրը՝ ИА Реалист
 

Աշխարհում Հայաստան Ռուսաստան Գարեգին Նժդեհ Մաքսիմ Վայսկով

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին