Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումների իրագործման ընթացքը վերահսկող Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն հրապարակել է 2019թ․ իր զեկույցը։
Ըստ այդմ՝ Թուրքիայում դեռևս իրագործման իրենց հերթին են սպասում ՄԻԵԴ-ի 184 որոշումներ։ Այս ցուցանիշով Թուրքիան ՄԻԵԴ-ի որոշումները անտեսող երկրների ցանկում երկրորդն է՝ Ռուսաստանից հետո։ Ռուսաստանում դեռևս չիրագործված ՄԻԵԴ որոշումների թիվը կազմում է 244։
Արդեն 13-րդ անգամ հրապարակվող տարեկան զեկույցի համաձայն՝ 2019թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ ՄԻԵԴ-ի 5․231 որոշումներ տարբեր երկրներում սկսում են իրագործվելու իրենց հերթին։ Դրանցից շուրջ 635-ը չեն իրագործվել արդեն ավելի քան 5 տարի։
Այդ որոշումներից 17 տոկոսը կայացվել են անվտանգության ուժերի գործողություններից ծագած անիրավությունների, 10 տոկոսը՝ անարդար ձերբակալությունների և կալանավորումների, 9 տոկոսը՝ կյանքի իրավունքի ոտնահարման և կտտանքների կիրառման հիմքով հարուցված գործերի շրջանակներում։
Զեկույցից հայտնի է դարձել նաև, որ 2019թ․ ՄԻԵԴ ներկայացված հայցերի 19 տոկոսն ուղղված է եղել Ռուսաստանի դեմ, 11 տոկոսը՝ Թուրքիայի։ ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ տվյալ ժամանակահատվածում Ռուսաստանը ընդհանուր առմամբ պարտավորեցվել է վճարել 28 մլն 547 հզ 005 եվրոյի, իսկ Թուրքիան՝ 2 մլն 170 հզ 693 եվրոյի փոխհատուցում
Աղբյուր` T24.com.tr