f

Անկախ

«Շենքին չի մոտենա». ՔՊ–ականները եւ նրանց համակիրները ընտրված համայնքապետին թույլ չեն տալիս Արփիում աշխատել


Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքում ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածուները չհամակերպվելով խոշորացված համայնքի ընտրություններում իրենց պարտության հետ՝ Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար ընտրված Ջեմմա Հարությունյանին թույլ չեն տալիս նրան սկսել աշխատել։

Մասնավորապես, Արփի համայնքում, որը Ամասիա խոշորացված համայքնի կազմում է, ՔՊ–ականներն իրենց համակիր բնակիչների հետ Ջեմմա Հարությունյան թույլ չեն տալիս փաստաթղթերի հանձնում-ընդունում կատարել։

NEWS.am-ին Արփիի բնակիչներից մեկն ասաց, որ ի աջակցություն՝ «Քաղաքացիական պայմանագրի» այսօր՝ փետրվարի 3-ին, իրենք հավաքվել են համայնքապետարանի շենքի մոտ եւ թույլ չեն տվել համայնքապետին շենք մտնել։

«Տվյալ թեկնածուն շենքին չի մոտենա։ Էն ժամանակ վարչապետը կարար բորբոքեր, մենք չենք կարո՞ղ։ Մենք եկել ենք, որ ինքը չգա»,- ասաց բնակիչներից մեկը։

Մենք տեղեկացանք, որ բնակիչները դադարեցրել են բողոքի ակցիան, քանի որ Արփիի նախկին համայնքապետ, ՔՊ թեկնածու Մերգել Ղարիբյանը դիմել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով։

Ավելի վաղ Ջեմմա Հարությունյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ իրենք դիմել են Ոստիկանություն, որպեսզի հասարակական կարգն ապահովեն ընդունում-հանձնում կատարելու համար։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից առաջ, Ամասիա եւ Արփի խոշորացված համայնքները միավորվեցին եւ դարձան մեկ խոշորացված համայնք, որն արդեն կոչվեց Ամասիա։ Ընտրություններում առավել թվով ձայն էր ստացել իշխող կուսակցությունը՝ ՔՊ-ն (1217 ձայն), «Արփի-Ամասիա» դաշինքը՝ 1200 ձայն եւ ՀՀԿ-ն՝ 750 ձայն: ՔՊ-ն եւ «Արփի Ամասիան» պետք է ստանային 6-ական մանդատներ, իսկ ՀՀԿ-ն՝ 3։ Սակայն, ՔՊ-ի ավագանու թեկնածուները, մինչեւ մանդատների բաշխումը, ինքնաբացարկ էին հայտնել, որպեսզի արտահերթ ընտրություններ անցկացվեն Ամասիա համայնքում։ Մյուս երկու ուժերը վերցրել էին մանդատները եւ միասին ունենալով 50 տոկոսից ավելի ձայն, համայնքապետ էին ընտրել Ջեմմա Հարությունյանին:

Հիշեցնենք նաեւ, որ «Արփի Ամասիա» դաշինքը եւ ՔՊ-ն ի սկզբանե մտադիր էին կոալիցիա կազմել, այս մասին նրանք անգամ պաշտոնական հայտարարություն էին տարածել, սակայն որոշ ժամանակ անց իրավիճակը փոխվել էր։ «Արփի Ամասիա» դաշինքը պատրաստակամություն էր հայտնել միավորվել ՔՊ-ի հետ՝ համայնքապետի պաշտոնում իր թեկնածուին՝ Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանին առաջադրելու պայմանով, սակայն ՔՊ-ն չէր համաձայնել:

Հայաստան Շիրակի մարզ Ջեմմա Հարությունյան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին