f

Անկախ

Այն հասարակությունն է առողջ, որը հալածվող ու ճնշվող անձանց եւ ինստիտուտներին պաշտպանելու ունակ է եւ գիտակցում է այդ պաշտպանության կարեւորությունը


ՀՀ վարչական դատարանը (նախագահող դատավոր՝ Դանիել Դանիելյան, դատավորներ՝ Ռուզաննա Ազրոյան, Ելենա Առաքելյան, Ռաֆիկ Խանդանյան, Միքայել Մելքումյան) քննելով ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցը, որով պահանջում էին անվավեր ճանաչել Վանաձոր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների 05.12.2021թ. ընտրությունների քվեարկության արդյունքները եւ ընտրված ճանաչել ԼՀԿ թեկնածուներին, մերժել է հայցը: Այն վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ է մտել հրապարակման պահից:

-Չնայած դրան՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից վճռի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.01.2022թ. որոշմամբ չի ընդունվել վարույթ` մերժվել է: Ենթադրվում է, որ իրավաբան Էդմոն Մարուքյանը պետք է իմանար օրենքը եւ չբողոքարկեր վարչական դատարանի որոշումը:


Նույն օրը՝ 07.01.2022թ., ՀՀ արդարադատության նախարարը «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահի հաղորդման հիման վրա, դատավոր Դանիել Դանիելյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ` այն պատճառաբանությամբ, որ նշված գործով վճիռը դատական նիստում բարձրաձայն չի ընթերցվել:

Ընթերցվել է կոլեգիալ դատական կազմում ընդգրկված մեկ այլ դատավորի կողմից: Դատավոր Դանիել Դանիելյանին կարգապական պատասխանատվության ենթարկելու հարցով ՀՀ արդարադատության նախարարի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ դիմելը տարակուսանք եւ վրդովմունք է առաջացնում Վարչական դատարանի դատավորների մոտ եւ նրանք այսօր հանդես են եկել հայտարարությամբ: 
Գրել են «Թեև ՀՀ արդարադատության նախարարի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ դիմելը ինքնին իրավական հետևանքներ չի առաջացնում, քանի որ վերջնական որոշումն ընդունվում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից, նման հիմքով կարգապահական վարույթ հարուցելը և դատավորին պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն ներկայացնելը խիստ մտահոգիչ է և մեր կողմից դիտարկվում է որպես ճնշման փորձ:

Նման գործելաոճով ՀՀ արդարադատության նախարարը փաստացի կարող է ցանկացած դատավորի նկատմամբ, ցանկացած գործով, ցանկացած դատավարական ակտի վերաբերյալ միջնորդություն հարուցել և դատավորին ստիպել, որպեսզի վերջինս իր ամենօրյա ծանրաբեռնված աշխատանք իրականացնելու փոխարեն ներկայացնի գրավոր բացատրություններ, ներկայանա Բարձրագույն դատական խորհրդի նիստերին և անցնի ավելորդ ապրումների միջով, որոնք միայն կխոչընդոտեն իր բուն առաքելությանը:

Վերոգրյալի արդյունքում արտահայտում ենք մեր խիստ մտահոգությունը և ակնկալում ենք, որ հետայսու ՀՀ արդարադատության նախարարի կողմից դատավորին կարգապական պատասխանատվության ենթարկելու հարցով Բարձրագույն դատական խորհուրդ դիմելը տեղի կունենա բացառապես «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով նախատեսված ծայրահեղ դեպքերում և միայն ծանրակշիռ փաստարկների առկայության պայմաններում»: Ստորագրել են Վարչական դատարանի 20 դատավորներ:

Թե իրականում ինչ վտանգներով է հղի դատավորներ-դատարան, նախարար-դատավոր այս հակադրությունը, այս հարցի պատասխանը փորձեցինք գտնել ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողության ծառայության նախկին պետ Դավիթ Գասպարյանից, ով հունվարի 4-ին ազատվել է աշխատանքից: Այն հարցին, թե տեղի ունեցածն ինչ վտանգներով է հղի եւ վերջապես ինչ է այս ամենը ենթադրում, մեր զրուցակիցը նշեց հետեւյալը.

«Նյութին ծանոթացել եմ լրատվամիջոցների հրապարակումներից, այդ ամենը հակադրություն անվանելն առնվազն նյութի մեջ չտեսա, գուցե այլ նյութ էլ է տեղադրվել: Ինչ վերաբերում է նախարարի գործառույթներին, ապա նախարարի գործառույթը կարգապահական խախտում հայտնաբերելու պարագայում վարույթ հարուցելն է: Դա նույնիսկ գործառույթ չէ, այլ` պարտականություն եւ կարգապահական խախտման հատկանիշները հաստատվելուց հետո օրենքով նախարարը պարտավոր է ներկայացնել միջնորդություն ԲԴԽ:

ԲԴԽ-ն էլ կորոշի, թե առկա է խախտում, եւ դատավորը ենթակա է արդյոք կարգապահական պատասխանատվության, թե` ոչ: Օրենքի տրամաբանությունն է սա: Կոնկրետ դեպքի մասով վարույթի նյութերին ես ծանոթ չեմ, նույնիսկ չգիտեմ, թե վարույթ հարուցվել է արդյոք: Քննության շրջանակներում կունենանք հնարավորություն գնահատելու միջնորդության հիմնավոր լինելու հարցը: Այն, որ դատավորները նման բան են հայտարարել, ես Ձեզանից եմ լսում: Ես ինքս նման հայտարարություն չեմ լսել, եթե ներկայացվել է միջնորդություն, ես տեղյակ չեմ: Բոլոր դեպքերում, սա գնահատելի հարց է: Հուսով ենք` ԲԴԽ-ն կգտնվի իր բարձունքում կընդունի իրավաչափ որոշում» -նշում է մեր զրուցակիցը:

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ ԼՀԿ-ից, վերջիվերջո այս «բորշչը» եփվել է հենց նրանց պատճառով, սակայն նրանք կարծես ընդհատակ են անցել: Միայն ԼՀԿ-ական նախկին պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը հիմա Ֆրանսիայից հյուրեր ունի, շատ զբաղված է, սոցցանցերից կտրվել է ու ոչ մի բանի չի հետեւում:

Այն հասարակությունն է առողջ, որը հալածվող ու ճնշվող անձանց եւ ինստիտուտներին պաշտպանելու ունակ է եւ գիտակցում է այդ պաշտպանության կարեւորությունը: Եթե անգամ աշխատանքից ազատված մասնագետը ռիսկ չի անում ասելու, որ անօրինական միջնորդությունը պատիվ չի բերում նախարարին եւ կովիդով հիվանդ դատավորի կողմից վճիռը չընթերցելը հանցանք չէ, իսկ նման հիմքով վարույթ հարուցելը` բացահայտ հետապնդում, ուրեմն այդ հասարակությունն առողջ չէ: Եւ արժանի չէ անկախ դատարան ունենալու:
 

Դանիել Դանիելյան կարգապահական վարույթ Վարչական դատարան Հայաստան

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին