Նիկոլ Փաշինյանը փետրվարի 7-ին որոշում է ստորագրել՝ Լոռու մարզպետին արձակուրդ տրամադրելու մասին:
Որոշման մեջ ասվում է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 9 աշխատանքային օր՝ 2022 թվականի փետրվարի 8-18-ը ներառյալ:
2. Արամ Խաչատրյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը»։