f

Անկախ

«Դատավորի վերաբերմունքը դեր է խաղալու վերջնական դատական ակտում». Մանուչարյանի փաստաբանը ինքնաբացարկ է հայտնել դատարանին


Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ փետրվարի 7-ին, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի գործով դատական նիստին փաստաբան Հայկ Ալումյանը նախագահող դատավոր Սամվել Մարդանյան ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։

Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցոմ ասաց, որ Հարություն Մանուչարյանի պաշտոնավարման ընթացքում կայացված որոշումների արդյունքում դատավորի ընտանիքը կրել է անբարենպաստ տնտեսական հետեւանքներ. «Այս դատավարությունը սկսվում է այն պայմաններում, երբ նախագահող դատավորն ունի բացասական վերաբերմունք համայնքի ղեկավարի նկատմամբ»։

Հայկ Ալումյանն ընդգծեց, որ դատավորը պետք է չեզոք լինի։

Ըստ Ալումյանի՝ դատավորը կանխակալ բացասական վերաբերմունք ունի համայնքապետի նկատմամբ. «Դա դրսեւորվեց երբ առանց բավարար հիմնավորումների շարունակեց պահել կալանքի տակ։ Կարծում եմ՝ այդ բացասական վերաբերմունքը դեռ շատ է դրսեւորվելու տարբեր դրվագներում, նաեւ դեր է խաղալու վերջնական դատական ակտում։ Բացասական վերաբերմունքը ոչ մի դատավոր երբեք դատական նիստին չի արտահայտում»։

Հարցին՝ արդյո՞ք Բերդի համայնքապետի նկատմամբ քաղաքական պատվեր է իրականացվում, Ալումյանն ասաց. «Տեսաք՝ ինչ տեղի ունեցավ այսօր դատավոր Բախշիյանի հետ։ Ցավոք, մեր դատական համակարգի նկատմամբ այսօր կիրառվում է տեռոր, դատավորներին ենթարկել են ուղղակի տեռորի։ Ցանկացած դատավոր, որը կայացնում է որոշում, որը տվյալ պահին քաղաքական իշխանությունների նպատակներին հակասում է, այդ դատավորը ամենածանր պատասխանատվության կարող է ենթարկվել։ Մինչեւ այս սահմանափակվում էին կարգապահական պատասխանատվության միջոցներով, հիմա սա առաջին օրինակն է, երբ քաղաքական նկատառումներով դատավորին սկսեցին հետապնդել այն բանի համար, որ ինքն ազատ արձակեց Աշոտ Մինասյանին։ Քանի որ այդ որոշումը պարոն Փաշինյանի սրտով չէ, որովհետեւ այս կարգի հետապնդումներն արվում են միայն պարոն Փաշինյանի ցուցումներով։ Ցանկացած դատավոր այսուհետ չունի այն համոզմունքը, որ ինքը չի ենթարկվելու այս անգամ արդեն քրեական հետապնդումների»։

Փաստաբանն ասաց՝ եթե դատարան մերժի ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն, ապա համայնքապետին ազատ արձակելու նպատաով անձնական երաշխավորություն են հանդես գալու։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գեւորգ Պողոսյանի նախագահությամբ, դեկտեմբերի 10–ին Հարություն Մանուչարյանին կալանավորելու որոշում էր կայացրել։ Գործով նախագահող դատավորն էլ Գեւորգ Պողոսյանի որոշումն անփոփոխ էր թողել։

Հարություն Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ մասին 1-ին մասերի հատկանիշներով (պաշտոնեական կեղծիքը)։

Բերդ համայնքի ղեկավարն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, եւ որակում է այն որպես քաղաքական հետապնդում։

Հայաստան Հայկ Ալումյան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին