f

Անկախ

Աշխարհում ճշտում են, թե կրթությունն ինչ կորուստներ է ունեցել համավարակի հետևանքով, իսկ Հայաստանում․․․


Ներկայիս աշակերտներն ապագայում կարող են ավելի քիչ եկամուտ ստանալ, քան կարող էին։ Պատճառը կորոնավիրուսի համավարակն է։ 

 ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Համաշխարհային բանկի կողմից հրապարակված «Համաշխարհային կրթության ճգնաժամի վիճակը․ ճանապարհ դեպի վերականգնում» թեմայով զեկույցի համաձայն՝ կորոնավիրուսի օրոք կրթված սերունդը, հատկապես տարրական դասարաններում սովորողները, ապագայում 17 տրիլիոնով ավելի քիչ կվաստակեն, քան կարող էին վաստակել, եթե համավարակի պատճառով իրենց կրթությունը չտուժեր։

Ըստ նույն զեկույցի՝ միջին և նվազ եկամուտներ ունեցող երկրներում կրթական ցուցանիշները զգալիորեն կվատթարանան։ Այն է՝  մինչև 10 տարեկանների շրջանում վարժ կարդալու անկարողությունը (learning poverty index) 53 տոկոսից կարող է հասնել մինչև 70 տոկոսի: Այս ցուցանիշն էլ, բնականաբար, կանդրադառնա այդ սերնդի կարողությունների և հմտությունների, հետևաբար նաև կենսամակարդակի և համաշխարհային տնտեսության վրա։

Օրինակ՝ Բրազիլիայի, Պակիստանի, Հարավային Աֆրիկայի, Մեքսիկայի  և Հնդկաստանի տվյալները վկայում են, որ մաթեմատիկայի և ընթերցանության կարողությունները զգալիորեն տուժել են։ Կորոնավիրուսի հետևանքով խոցելի խմբերի երեխաները  զրկվել են կրթության իրավունքն իրացնելու հնարավորությունից։ Եվ այս ցուցանիշները դրա հետևանքն են։

Համավարակի սկզբնական փուլում ՀՀ-ում էլ ստիպված եղանք անցնել հեռավար կրթության։ Ուստի «Անկախը» ԿԳՄՍՆ-ից փորձեց ճշտել՝ այս առումով ինչ իրավիճակ է Հայաստանում, ուսումնասիրվել է արդյոք, թե ինչպես է անդրադարձել հեռավար կրթությունը կրթական համակարգի վրա, տուժել է արդյոք կրթության որակը, կրթական ո՞ր մակարդակում են բացասական դրսևորումներն առավել էական, արդյոք ներկայիս տարրական դասարանների աշակերտների գիտելիքները համեմատական են համավարակից առաջ սովորած տարրական դասարանների աշակերտների գիտելիքների հետ, ի վերջո, կա հաշվարկ, թե COVID 19 համավարակով պայմանավորված բացասական ազդեցությունը կրթական գործընթացների վրա ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ տնտեսական ցուցանիշների, ինչպես նաև  քաղաքացիների եկամուտների վրա ապագայում։ 

ԿԳՍՄՆ պատասխանն «Անկախի» գրավոր հարցմանը թույլ է տալիս եզրակացնել, որ ոչ միայն նման ուսումնասիրություններ չեն իրականացվել և տվյալներ չկան, այլ նաև ԿԳՄՍ նախարարությունում գուցե  չեն էլ մտածել այդ խնդրի մասին։ Անկախի վերը թվարկված հարցերին ԿԳՄՍՆ-ից պատասխանել են․ «Նախարարությունը, կարևորելով յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքը, Հայաստանում գործող բոլոր խոշոր, միջին և փոքր ՏՏ ընկերությունների համագործակցությամբ, ստեղծել է պահեստային կետ, որտեղ ընդունվել են համակարգիչներ և այլ սարքավորումներ՝ ըստ անհրաժեշտության սովորողներին տրամադրելու համար: Հավաքագրված համակարգիչները հավասարաչափ բաշխելու նպատակով նախարարությունն առաջարկել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ համակարգիչները տրամադրել ըստ առաջնահերթության (ծնողազուրկ երեխաներին, սոցիալապես անապահով, երկու և ավելի սովորող և որևէ սարք չունեցող յուրաքանչյուր ընտանիքի՝ մեկական): Հատկանշական է, որ բոլոր մարզերում բաշխումը կատարվել է հավասարաչափ` հաշվի առնելով առկա սոցիալական խնդիրները:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախարարությունն օգտագործել է բոլոր հնարավոր միջոցները՝ կրթական գործընթացը պատշաճ իրականացնելու համար: ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում գործում է հեռավար ուսուցման կենտրոնը (ՀՈՒԿ), որը, համավարակով պայմանավորված և անհրաժեշտության դեպքում սովորողներին հնարավորություն է ընձեռում անցնել հեռավար կրթության»:

«Անկախի» հետ զրույցում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, անդրադառնալով հարցին, թե մատնանշված խնդիրներն ինչու Հայաստանում չեն ուսումնասիրվել, ասում է, որ պատճառը նախարարության ռեսուրսների պակասն է։ «Պատճառն այն է, որ մեր նախարարությունը չունի հետազոտական պոտենցիալ, չկա հետազոտական ինստիտուտ, որն այդ հետազոտությունը կանի, դա պետք է անի ինչ-որ միջազգային կազմակերպություն։ Իմ տեղեկություններով Համաշխարհային բանկը նման հետազոտություն է իրականացնում և առաջիկայում նաև Հայաստանի վերաբերյալ ինֆորմացիա կունենանք»,- ասում է նա։ 

Կրթության փորձագետը շեշտում է՝ 2020-2021թթ․ վստահաբար կրթությունը կորուստներ ունեցել է նաև Հայաստանում, հատկապես կրտսեր դասարաններում։ «Կրտսեր դասարաններում երեխաների հեռավար ուսուցումը կարելի է համարել ձախողված»,- ասում է նա։

Խաչատրյանն ասում է՝ երբ պարզվի, թե ինչ կորուստներ ենք ունեցել, հնարավոր կլինի նաև քայլեր ձեռնարկել դրանք վերականգնելու, երեխաների կրթությունում մնացած բացը լրացնելու համար։ Բայց նաև նշում է՝ հաշվի առնելով մեր իրականությունը դա իրատեսական չի համարում։

«Հախուռն ձևով է ամեն ինչ ընթանում։ Այսօր մեզ պետք է  համակարգ կառուցել, մինչդեռ մենք  ինչ-որ ընթացիկ բաներ ենք անում»,- ասում է Խաչատրյանը և հավելում, որ անցած տարիների ընթացքում ոչ թե համակարգ ենք կառուցել, այլ տարբեր տեղերից հախուռն ձևով ինչ-որ բաներ ենք ներդրել՝ առանց փորձարկումների և լուրջ վերլուծությունների։

«Եթե ինձ հարցնեն, թե որն է Հայաստանի կրթական համակարգի  յուրահատկությունը, ցավոք,  ոչինչ չեմ կարող ասել, որովհետև նման բան չկա։ Եվ քայլեր էլ չկան դա ունենակլու ուղղությամբ»,- ասում է նա։ 

Փորձագետն ընդգծում է՝ Հայաստանի հիմնական ռեսուրսը պետք է լինի կրթված մարդը։ Բայց չկա այդ ռեսուրսի խելամիտ համախմբում։ Համակարգը շատ ապապրոֆեսիոնալացվում է։ Կորոնավիրուսի համավարակի պայմաններում էլ առկա խնդիրները սրվում են։


 

Կրթություն եվ գիտություն դպրոց նոր կորոնավիրուս կորոնավիրուսի համավարակ Համաշխարհային բանկ խմբագրի ընտրանի ԿԳՄՍՆ Հայաստան

Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում. Ներկայացրեց Ավինյանը
Ուխտագնացություն-Երթ Երևանում՝ ի զորակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմա
ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն իշխանությունը բացահայտ օգտագործում է հանուն իր շահերի. Թաթոյան
Արմավիրի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան Սարգսյան
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ
«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի գրաֆիկում փոփոխություններ կլինեն. այն կաշխատի մինչեւ 00.00-ն
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում
«Երեւանցիներին այս քննարկումները չեն հետաքրքրում». Ինչո՞ւ է անձրևից հետո Երևանը հեղեղվում
Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Ավելին
Ավելին