РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն հայտարարել է, որ Եվրոպայում լայնածավալ պատերազմի վտանգը ամենաբարձրն է վերջին 30 տարվա ընթացքում։ Գրում է Gaeta.ru-ն։
«Մենք գտնվում ենք կրիտիկական փուլում, երբ խոսքը վերաբերում է եվրոպական անվտանգությանը և համաշխարհային անվտանգությանը: Այս պահին Եվրոպայում լուրջ պատերազմի վտանգը ամենաբարձրն է վերջին 30 տարվա ընթացքում»,- ասել է Ռաուն։
Նա ընդգծել է, որ Ուկրաինայի շուրջ հակամարտության սրումը նշանակում է ոչ միայն մարդկային տառապանք, այլ նաև լուրջ քաղաքական, տնտեսական և ռազմական հետևանքներ։ Ռաուն նշել է, որ իմաստը տեսնում է Ռուսաստանի հետ Եվրոպայում անվտանգության թեմայի նոր քննարկման մեջ և լավատեսորեն է մոտենում այդ հարցին։
Ավելի վաղ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել էր, որ Ռուսաստանը չի աջակցում ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության նախաձեռնությանը «Եվրոպական անվտանգության շուրջ նորացված երկխոսություն» հաստատելու մասին, որը կրկնօրինակում է գոյություն ունեցող ԵԱՀԿ-ում աշխատանքի բոլոր ձևաչափերը։