f

Անկախ

Եթե Բորիս Բախշիյանին արդարության հիմունքներով են կալանավորել, Արմեն Դանիելյանն ինչու կալանավորված չի. Արթուր Սարգսյան


Դատավոր Բորիս Բախշիյանին չեմ ճանաչել, ընդամենը մի 2 անգամ մասնակցել եմ Մանվել Փարամազյանի դատական նիստին եւ ասեմ, որ 4-5 ամիս, որ գործը գտնվել է դատավոր Բախշիյանի մոտ, նա մերժել է պարոն Փարամազյանին գտնվելու ազատության մեջ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 9-ին, Վերաքննիչ քրեական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը:

«Բորիս Բախշիյանին, որ կալանավորել են, հիմքում դրված է այն, որ ծանուցել է մեղադրյալին, բայց նրան թույլ չի տվել, որ իր ազատ խոսքն ասի դատարանում: Այս դեպքում գոնե մեղադրյալին ծանուցել էին, իմ դեպքում ինձ ոչ ծանուցել են, ոչ դատական նիստին ներկա եմ եղել, ոչ էլ իմ ազատ խոսքը կարողացել եմ ասել եւ ինձ կալանավորել են: Հիմա դատավոր Արմեն Դանիելյանն ինչու կալանավորված չի:

Հիմա իշխանությունները, ԱԺ պատգամավորներն ասում են՝ մեր երկրում արդարություն կա: Եթե արդարություն կա, Բորիս Բախշիյանին արդարության հիմունքներով են կալանավորել, Արմեն Դանիելյանն ինչու այսօր չի կալանավորված:

Փաստ է, որ Բորիս Բախշիյանին կալանավորել են, որովհետեւ Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված վկան իրենց վկան էր, դրա համար կլանավորել են, իսկ այստեղ ես եմ, իրենցը չեմ, դրա համար Արմեն Դանիելյանին չեն կալանավորում»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ իր պաշտպաններն այդ հարցով դիմել են, սակայն մինչ օրս պատասխան չկա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ՝ դատավոր Դավիթ Արղամանյանի, այսօր՝ փետրվարի 7-ին, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը բավարարել է։

Բախշիյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 348-րդ հոդվածի 3-րդ մասով (ակնհայտ ապօրինի ձերբակալելը կամ կալանավորելը, որն առաջացրել է ծանր հետեւանք):

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը թույլ էր տվել դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել, ինչպես նաեւ ազատությունից զրկելու համաձայնություն է տվել:

Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքն այն է, որ նա, ըստ ԱԱԾ-ի, խափանման միջոցի կարգ է խախտել։ Հայտնի է, որ գործով ամբաստանյալը հրաժարվել է դատական նիստին ներկայանալ, դատավոր Բախշիյանն էլ նրան կալանավորելու մասին որոշում է կայացրել։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ այդպիսով դատավոր Բախշիյանը չի ապահովել ամբաստանյալի լսվելու իրավունքը։

Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ով փոխել է  «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) նկատմամբ խափանման միջոցը` կալանքը փոխարինելով գրավով եւ չհեռանալու մասին ստորագրությամբ։

Դատավոր Բախշիյանի նկատմամբ տեղի ունեցող այս գործընթացները նրա փաստաբանները քաղաքական հետապնդում են համարում։ Նրանց խոսքով՝ Բարձրագույն դատական խորհուրդն էլ այդ որոշմամբ ոտնահարել է Բորիս Բախշիյանի սահմանադրական իրավունքը։

Հայաստան Արթուր Սարգսյան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին