f

Անկախ

Բաքվում Ֆրանսիայի դեսպանություն. ԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին եւ Ադրբեջանին խաղաղության հարցում


Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ az.ambafrance.org։

«Ադրբեջանի կողմից ութ հայ զինվորների ազատ արձակումն ու փետրվարի 7-ին Ֆրանսիայի կառավարության ինքնաթիռով նրանց Երեւան ուղարկելը լավ նորություն է այսօրվա լարված իրավիճակի համատեքստում՝ Եվրոպայի անվտանգության առումով։

Կողմերի բարի կամքի ժեստերի դրսեւորմամբ է միայն հնարավոր գնալ դեպի խաղաղություն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ Գերիների ազատ արձակումը երկխոսության, դիվանագիտության եւ լարվածության թուլացման ջանքերի արդյունք է՝ նախաձեռնված նախագահ Իլհամ Ալիեւի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Եվրամիության Խորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ։ Դա տեղի է ունեցել փետրվարի 4-ին 4 ղեկավարների օնլայն-հանդիպումից հետո։ Ֆրանսիան բարձր է գնահատում Ադրբեջանի այդ ժեստը։

Գերիների ազատ արձակումը անհրաժեշտ էր, քանի որ պատերազմից հետհակամարտային շրջանի եւ հետհակամարտային շրջանից խաղաղ բանակցությունների անցումը կպահանջեն ամուր քաղաքական կամք եւ լարվածության թուլացմանն ուղղված գործողություններ սահմանին, վերջինի սահմանագծում եւ սահմանազատում, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հաղորդակցությունների բացում։

Խաղաղ գործընթացին անցումը կխթանի նաեւ այլ դրական ձեռքբերումներ հումանիտար ոլորտում։

Տասնամյակների հակամարտությունից հետո անհրաժեշտ է վերականգնել բնակչության վստահությունը եւ թեթեւացնել ընտանիքների տառապանքը, մասնավորապես՝ կալանավորներին մերձավորների հետ վերամիավորվելու հնարավորություն տալ, անհայտ կորածների աճյունները նույնականացնել, ականներից տուժածներին օգնություն ցուցաբերել եւ տարածքներն ականազերծել։

Հենց այս պատճառով Ֆրանսիան 2022 թվականին, ինչպես անցյալ տարի, կշարունակի աշխատել կողմերի եւ մասնավորապես Ադրբեջանի հետ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օգնությամբ անհայտ կորածների հայտնաբերմանն աջակցելու համար։ Հենց այս պատճառով է Ֆրանսիան Ադրբեջանի ականազերծման գործակալությանն առաջարկել համագործակցել ականազերծման եւ ականներից տուժածներին օգնություն ցուցաբերելու հարցում։

Եվրամիությունը, որը ծնվել է խաղաղության ծրագրի արդյունքում եւ սահմանների կառավարման ու տարածաշրջանային զարգացման երկարամյա ու կարեւոր փորձ ունի, նույնպես պատրաստ է աջակցել Ադրբեջանին եւ Հայաստանին...»,- ասվում է հայտարարության մեջ։

«Եկել է ազգայնական հռետորաբանությունից եւ պատմական կռիվներից հրաժարվելու ժամանակը: Որպեսզի Ադրբեջանը եւ Հայաստանը վճռականորեն կանգնեն խաղաղության ուղու վրա, անհրաժեշտ է բարի կամքի տեր բոլոր մարդկանց՝ ինչպես տարեցների, այնպես էլ երիտասարդների մասնակցությունը»,- ասված է հայտարարությունում։

Հայաստան Ադրբեջան Ֆրանսիա

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին