f

Անկախ

Մարդիկ կան՝ իրենց գլուխներն են առհասարակ թմբուկի տեղ օգտագործում. Վահագն Ալեքսանյան


Ուզում եմ խոսել մեր ընդդիմության կողմից գեներացվող դիսկուրսի մասին, հատկապես դատավորների ու արդարադատության համակարգի շուրջ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Ինչ է ասում մեր ընդդիմությունը, ասում է՝ կան դատավորներ, որոնք տականք են, ինչպես բնութագրում է մեր գործընկեր Գեղամ Նազարյանը, եւ կան դատավորներ, որոնք անկախ, փառահեղ ու պանծալի կերպարներ են: Բայց այդ ամենը մեր ընդդիմության տրամաբանությամբ, պայմանավորվում է նրանով. Որ եթե մի դատավորը կալանքի որոշում է տվել իրենց գործընկերներից, ընկերներից մեկին, տականք է, մյուս դատավորը, որ կալանքի որոշում է տվել ինչ-որ մի գործով մի վկայի, էդ դատավորը պանծալի մի մարդ է, եւ պետք է գնալ ցույցեր անել, որ նրա տված կալանքի որոշումը չքննվի: Ես այս մոտեցումը չեմ հասկանում»,-ասաց նա:

Ալեքսանյանը հիշեցրեց, որ «Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդեւանյանը օրերով խոսում է կալանքի ոչ անհրաժեշտ ու ոչ պարտադիր լինելու մասին. «Ասում է, որ պետք է քննվեն երեւույթները, թե ինչու են առհասարակ մարդկանց անընդհատ կալանք տալիս: Հիմա մի դատավոր, կոնկրետ մի գործով կալանք է տվել, այդ որոշումը քննության առարկա է դարձել: Բայց չգիտես ինչու, այդ քննությունը դարձել է ամբողջ ընդդիմությանը համախմբող մի թրիգեր: Էլ չեմ խոսում այն մասին, որ պատերազմի մասնակից, ջոկատի հրամանատար կամ հրամանատարի տեղակալ, սխրանքներ գործած մարդուն, դատավորին ասում են՝ թմբուկ զարկող: Մարդիկ կան, ես կարծում եմ՝ իրենց գլուխներն են առհասարակ թմբուկի տեղ օգտագործում»,-ընդգծեց իշխող ուժի պատգամավորը:

Հիշեցնենք, որ ընդդիմությունը «թմբուկ զարկող» է անվանել դատավոր Դավիթ Արղամանյանին, որը կալանքի որոշում է կայացրել դատավոր Բորիս Բախշիյանի նկտմամբ:

Դավիթ Արղամանյանը 2018 թվականի «հեղափոխության» օրերին հայտնի դարձավ որպես թմբկահար։ Մեկ տարի անց նա նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի օգնական, այնուհետեւ՝ դատավոր։ Նախկինում Դավիթ Արղամանյանը ֆեյսբուքյան հարթակում պարբերաբար հանդես էր գալիս քաղաքական գրառումներով ու դատաիրավական համակարգի քննադատությամբ: Նա «Իմ քայլը» դաշինքի իրավախորհրդատուն էր, ինչպես նաեւ ակտիվ «իմքայլական»։ Նա Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի որդին է։ Մհեր Արղամանյանը դատական համակարգում է 1996 թվականից: Հանրային հնչեղություն ունեցող գործեր քննող Արղամանյանը նույնպես քննադատվում է, ինչպես մի շարք փաստաբաններ են ասում՝ իշխանահաճո որոշումներով։

Հայաստան Վահագն Ալեքսանյան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին