f

Անկախ

Վերջին 14 օրում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը աճել է 437 տոկոսով. Հայաստանը ըստ Եվրամիության չափանիշների մուգ կարմիր գոտում է գտնվում


Վերջին 14 օրում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը աճել է 437 տոկոսով. Հայաստանը ըստ Եվրամիության չափանիշների մուգ կարմիր գոտում է գտնվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Մասնագետի խոսքով՝ վերջին 14 օրերի ընթացքում դրական թեստերի մասնաբաժինը կազմել է 38.5 տոկոս, մինչդեռ նախորդ 14 օրերին եղել է 10.5 տոկոս:

Ավելին, 0-18 տարեկան երեխաների շրջանում հիվանդացությունը, մասնսագետի խոսքով, շարունակում է աճել: Մասնավորապես, 3-5 տարեկանների շրջանում հիվանդացությունը աճել է 7.3 անգամ, 6-17 տարեկանների շրջանում՝ 4 անգամ, իսկ 18-23 տարեկանների շրջանում՝ 5.3 անգամ:

Հիվանդացության աճ, մասնագետի խոսքով, գրանցվում է Հայաստանի բոլոր մարզերում, սակայն այն առավել բարձր է Երեւանում:

Ռոմելլա Աբովյանը նաեւ նշեց, որ երկրում հիմա տարածվում է կորոնավիրուսի օմիկրոն շտամը, որով վարակվածները ավելի հազվադեպ են հոսպիտալացման կարիք ունենում, քան նախորդ՝ դելտա շտամով վարակվածները:

Հայաստան Ռոմելլա Աբովյան նոր կորոնավիրուս

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին