f

Անկախ

Փաստաբան. վիրավորանքների կեղտոտ մեխանիզմները ներդրել են «հեղափոխականները»


Վիրավորանքների կեղտոտ մեխանիզմները ներդրել են «հեղափոխականները»՝ դրանք լայնորեն կիրառելով «հեղափոխության» օրերին։ Այս մասին «Հայելի» ակումբում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը։

Վիրավորանքների դեմ իշխանության նախաձեռնած պայքարի համատեքստում նա հիշեց ԽՍՀՄ տարիների մի անեկդոտ․ «Բրեժնեւին վիրավորելու համար մի քաղաքացու են դատում, ում 8 տարվա ազատազրկման են դատապարտում։ Ինչպե՞ս, 8 տարի՞, վիրավորանքի համա՞ր։ Ոչ թե վիրավորանքի, այլ պետական գաղտնիք հրապարակելու համար»։

Ալումյանը շարունակեց, որ սոցցանցերում վիրավորանքներ էր հնչեցնում ներկայիս իշխանությունը «հեղափոխության» օրերին։ «Շատերը, հատկապես մտավորականությունը, չէին հայտնում իրենց կարծիքը, եթե այն չէր համընկնում «հեղափոխականների» կարծիքի հետ, քանի որ ի պատասխան հնչում էին վիրավորանքներ։ Այդ ժամանակ շատ քիչ էր հակառակ տեսակետ հնչում, քանի որ «հեղափոխականները» վիրավորանքների կեղտոտ տեխնոլոգիաներ էին կիրառում։ Հնարավոր չէր այլընտրանքային կարծիք գտնել։ Սակայն այդ ժամանակ վիրավորանքների դեմ որեւէ օրենք չընդունվեց։ Իսկ երբ վիրավորանքի թիրախ դարձան ներկայիս իշխանությունները, օրենքներ ընդունեցին, որոնք, իբր, փորձում են պաշտպանել բոլորին, սակայն իրականում՝ պաշտպանում են իշխանություններին։ Ընդ որում, վարչապետին վիրավորելու համար քրեական պատասխանատվության մասին օրենքն ընդհանրապես անօրինական է»,- նշեց Ալումյանը։

«Իհարկե, ոչ ոքի հաճելի չէ վիրավորանք կարդալ։ Այլ բան է, երբ տեխնոլոգիան հենց իրենք են ներդնում։ Մինչ նրանց իշխանության գալը, եթե փողոցում որեւէ մեկը կնոջ ներկայությամբ անպարկեշտ արտահայտություն թույլ տար, ապա մյուս տղամարդիկ նրան կարգի կհրավիրեին»,- հիշեցրեց Ալումյանը։

Հայաստան Հայկ Ալումյան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին