f

Անկախ

«Դրոշի գործը» կքննի իշխանության «սրտի» դատավոր Կարեն Ֆարխոյանը. Ուշագրավ փաստեր նրա մասին. Yerevan.today


Yerevan.today-ը գրում է. «Փետրվարի 9-ին Կենտրոնի նստավայրում սկսվում է «Դրոշի գործի» դատավարությունը: Այդ դատական նիստում քննվելու է Այլընտրանք ՀԿ համանախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի կալանավորման վերացման կամ պահպանման հարցը: Դատը նախագահելու է դատավոր Կարեն Ֆարխոյանը: Ինչպես ճիշտ նկատում են փաստաբանները, հատկապես վերջին շրջանում պետք է նայել ոչ թե բուն գործին, այլ այն քննող դատավորին:

Այսպես, մի կողմ թողնենք գործի մանրամասներն ու կալանավորման հիմքերը, ներկայացնենք, թե ով է դատավոր Կարեն Ֆարխոյանը:

Կարեն Ֆարխոյանը որպես «քաղաքական հրահանգներ» կատարող դատավոր հայտնի դարձավ 2019 թվականի հոկտեմբերից, երբ վերջինիս որոշմամբ կալանավորվեց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը: Ֆարխոյանը նախ ոչ իրավաչափ էր ճանաչել Արսեն Բաբայանի ձերբակալումը, ապա բավարարել էր նրան կալանավորելու քննիչի միջնորդությունը։

Հետագայում մամուլը գրեց, որ սա հետո իր գինն է ունեցել: Այսպես, դեռեւս 2020թ. փետրվարին կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել էր Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: Նույն գործով անցնում էր նաեւ դատավոր Կարեն Ֆարխոյանի եղբայրը` Ջոն Ֆարխոյանը, որը եղել է Քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության նախկին պետը: Վերջինս եւս կալանավորվել էր, սակայն գրավի դիմաց ազատ էր արձակվել:

Հետաքրքիր է, որ հենց դատավոր Կարեն Ֆարխոյանն է բավարարել կապիտուլյացիայից հետո ցույցերին մասնակցող հասարակական-քաղաքական գործիչների բնակարանները խուզարկելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունները:

Դրանից հետո արդեն մամուլը գրեց, որ Կարեն Ֆարխոյանը հանդիպել է Փաշինյանի հետ, որպեսզի Ֆարխոյանը յուրային դատավորների ցուցակ կազմի:

Սույն դատավորի անունը շրջանառվեց նաեւ վերջին շրջանում, երբ նրան մակագրվեց ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր գործը:

Այսպես, Ռոբերտ Սուքիասյանը մեղադրվում է զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ: Ամռանը Երեւանի կենտրոնում՝ Ամիրյան փողոցում կրակոցներով ուղեկցված միջադեպի ժամանակ ԱՄՆ մի քաղաքացի հրազենային վնասվածք էր ստացել ոտքի շրջանում: Ռոբերտ Սուքիասյանը կալանավորվել էր, ապա դատավոր Ֆարխոյան Կարենի որոշմամբ գրավով ազատ էր արձակվել, դատախազությունը բողոքարկել էր այդ որոշումը Վերաքննիչ դատարան:

Ու մինչ վերաքննիչ դատարանը որոշում կկայացներ, միջադեպի առթիվ բուն գործն ուղարկվել էր առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննության, որտեղ էլ դատավոր Կարեն Ֆարխոյանը անդրադարձել էր Սուքիասյանի խափանման միջոցի հարցին ու նորից գրավ կիրառել։ Այսինքն, այն հանգամանքը, որ գրավի կիրառումը բողոքարկվել է, այն պետք է քննվի վերաքննիչ դատարանում, Ֆարխոյանին չեր կաշկանդել նորից գրավ կիրառել:

Հիմա հետաքրքիր է, թե ինչ որոշում կկայացնի Ֆարխոյանը Նարեկ Մանթաշյանի խափանման միջոցի հետ կապված: Ընդամենը հիշեցնենք, որ վերջինս մեղադրվում է կապիտուլյացիայի գիշերը կառավարության շենքում դրոշ ծածանելու համար, իսկ Սուքիասյանի եղբայրը՝ ըստ մեղադրանքի՝ Երեւանի կենտրոնում զենքի կիրառմամբ խուլիգանություն անելու համար:

Նաեւ նշենք, որ նա դատավորների վարկանիշավորման համակարգում զբաղեցնում է վերջից չորրորդ հորիզոնականը՝ բացասական՝ -6 ցուցանիշով»։

Հայաստան Կարեն Ֆարխոյան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին