f

Անկախ

Հայաստանյան իրականության տխուր այսօրն ու վաղը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն


Գնալով Հայաստանն ավելի ու ավելի հաստատակամորեն է խրվում տխուր իրականության կործանարար մթնոլորտի մեջ` առանցքային հարցերում հանդես գալով որպես ներազդելուց զրկված դիտորդ, անատամ պահվածքով անդեմություն։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Փաստարկնե՞ր՝

-կողմ ենք քաշվել 44-օրյա պատերազմի հետևանքով գերեվարվածներին վերադարձնելու խնդրից, ամբողջովին կախված ենք այլ երկրների, կառույցների ձեռնարկելիք քայլերից,

-արդեն տարին է լրանում, սակայն ի զորու չենք մեր սուվերեն տարածք ներխուժած թշնամուն շպրտել սահմանից այն կողմ՝ աղոտ հույսով ակնկալելով այլոց հնարավոր աջակից արձագանքը,

-ձեռքերս լվացել, ինքներս մեզ կամովին օտարել ենք երկրի, այդ թվում և Արցախի սահմանային անվտանգության ապահովման հարցերից՝ հանձնվելով դրսի աշխարհի ողորմածությանը,

-կադրային անհասկանալի փոխատեղումներով կազմաքանդվեց բանակը, կանգնեցվեց սարսափելի պատերազմին դեմ հանդիման, զարհուրելի մսաղացին հանձնվեց հայրենիքի նվիրյալ հազարավոր զավակներ, ավերվեց երկրի ինքնիշխանությունը, զրոյացվեց դիմադրողականությունը,

-կուլ տրվեց Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մասնավորապես փոխադարձ ռազմական օգնություն, ռազմարդյունաբերական ոլորտում սերտ համագործակցություն պայմանավորող Շուշիի հռչակագրի վավերացումը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ Արցախի անվտանգության վերջնական թաղման հետ համակերպում,

-երկրի ներսում հետևողականորեն վարկաբեկվում է ինքնուրույնությունը քիչ թե շատ պահպանած դատական համակարգը, ամենօրյա համառ, հետևողական աշխատանք է տարվում նրան զսպաշապիկ հագցնելու համար,

-թիրախավորված է այլախոհությունը, հնարավոր ամեն առիթով այն ենթարկվում է բռնաճնշման,

-հակառակ միջազգային հարթակում նոր պատերազմի դեպքում թուրքական բանակի Կովկաս ներխուժելու ռուսաստանյան քաղաքական, ռազմական մտքի սթափության մղող դիտարկումներին, մենք մեզ պահում ենք մանկուրտի պես, Հայաստանը Թուրքիայի գիրկ տանելու կայուն քայլեր ձեռնարկում` մոռացած պատմական անցյալ, 1915 թվի Եղեռն:

Քաղաքական, տնտեսական, ռազմական, բարոյական, ազգային նկարագրի այս աննախադեպ դեգրադացիայի արդյունքում բնավ էլ չի կարելի զարմանալ, որ մասնավորապես Բելառուսի նախագահ Լուկաշենկոն իրեն թույլ է տալիս ծայր արհամարհանքով արտահայտվել Հայաստանի մասին որպես որևէ բանի անունակ, անկյուն քշված միավորի, իսկ երկրի քաղաքական ղեկավարությունը փաստին ըստ էության արձագանքում է աչք փակելու մակարդակով՝ ակնհայտորեն ուղղորդիչ ունենալով նույն անբարո, անպատիվ պահվածքը, որ դրսևորվում է Ադրբեջանի նախագահի հետ հարաբերություններում։

Մինչդեռ ոչ վաղ անցյալում, մինչև հայաստանյան բնակչության ուղեղի թավշապատումը, ոչ մեկը չէր համարձակվի կասկածի տակ առնել Հայաստանի ինքնիշխանությունը, առավել ևս սեփական մաշկի վրա փորձարկել հայ զինական ուժի ավերիչ ազդեցությունը։

Հայաստան ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին