f

Անկախ

Հայկ Ալումյան. Մեր երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը չես համեմատի աֆրիկյան երկրների հետ


Ամեն անգամ, երբ թվում է, թե հասել ենք հատակին, համոզվում ենք, որ կարելի է ավելի ներքեւ գլորվել։ Իշխանությունները չեն հոգնում ցույց տալ, որ կարող է էլ ավելի վատ լինել։ Համենայնդեպս, մարդու իրավունքների հարցերում։ Այս մասին ասել է փաստաբան Հայկ Ալումյանը «Հայելու» հարցազրույցում։

«Այն, ինչ տեղի է ունենում մարդու իրավունքների ոլորտում, աննախադեպ է համաշխարհային մասշտաբներով։ Սկսած նրանից, որ երկրի վարչապետը փակում է դատարանները, հարձակումներ կազմակերպում դատավորների դեմ, մինչեւ ներկայիս իրադարձությունները։ Սա այն դեպքն է, երբ չի կարելի անգամ համեմատել աֆրիկյան երկրների հետ, որպեսզի նրանց չվիրավորենք։ Սրանք բոլորը մի օղակի շղթաներն են, եւ զարգանում է վատագույն սցենարով»,- ասել է փաստաբանը։

«Դատավոր Բախշիյանը մեղադրվում է անօրինական վճիռ կայացնելու մեջ։ Այս գնահատականը տվել է քննիչը, որից հետո ԲԴԽ-ն եկել է նույն եզրակացության եւ թույլատրել նրա կալանավորումը, հետո դատավոր Արղամանյանը ձերբակալման հավանություն է տվել։ Ենթադրենք՝ այդպես էլ կա։ Բախշիյանն անօրինական ձերբակալվել է։ Հիմա այսպես նայենք։ ՄԻԵԴ-ը 2004 թվականից առ այսօր մի քանի տասնյակ վճիռներ է կայացրել անօրինական ձերբակալումների մասին։ Ոչ թե քննիչը կամ ԲԴԽ-ն, այլ ՄԻԵԴ-ն է եկել անօրինական ձերբակալման մասին եզրակացության։ Եթե չեմ սխալվում, խոսքը մոտավորապես 50 քաղաքացու մասին է։ «Ինչո՞ւ նրանց ձերբակալած դատավորները առ այսօր ձերբակալված չեն, եւ նշվածի հիման վրա ինչո՞ւ կարգապահական վարույթ չի սկսվել, ու միջոցներ չեն ձեռնարկվել։ Ո՞րն է տարբերությունը»,- հարց է տվել Ալումյանը։ Եվ ինքն էլ պատասխանել է  հարցին. Բախշիյանը համարձակվել է դրանից մի քանի օր առաջ ազատության մեջ թողնել Աշոտ Մինասյանին։ «Միայն դրա համար հրաման է արձակվել ձերբակալել դատավոր Բախշիյանին։ Եվ արժանի է ափսոսանքի, թե ինչ նախանձախնդրությամբ է կատարվել այդ հրամանը՝ սկսած ԲԴԽ-ից եւ վերջացրած դատավոր Արղամանյանով»,- ասել է Ալումյանը։

Ինչո՞ւ հենց Արղամանյանը՝ փաստաբանն այս հաշվով հիշեցրել է, որ գործերի համակարգչային բաշխման համակարգը  միտումնավոր անցած տարվա հունիսից չի գործում, քանի որ համակարգիչները մտացածին պատրվակով առգրավվել են ԱԱԾ-ի կողմից։ «Եթե անգամ այդպես լիներ, կարելի էր կամ փոխել համակարգիչները, կամ արագ փորձաքննություն կատարել, կամ հանել պլատաները։ Բայց դա չի արվել, որպեսզի հնարավորություն լինի կառավարելու գործերի բաշխման գործընթացը»,- նշել է Ալումյանը՝ ավելացնելով, որ մեղքը անօրինական հրամանները «կատարողների» բոլոր օղակների վրա է։ Խոսելով Բախշիյանի անձի մասին՝ Հայկ Ալումյանը նշել է, որ նա երկրի լավագույն դատավորներից մեկն է։ «Վաղ թե ուշ նա ազատ կարձակվի։ Եվ ես համոզված եմ, որ ՄԻԵԴ կդիմի։ Հետագայում նրա գտնվելը ՔԿՀ-ում անգնահատելի կենսափորձ կլինի։ Մեծ հաշվով, նա դուրս կգա գլուխը բարձր»,- նշել է փաստաբանը՝ հույս հայտնելով, որ իշխանությունները ծայրահեղ միջոցների չեն դիմի, իսկ իրավապաշտպանները եւ մամուլը զգաստ կլինեն։ «Բայց կան օրինաչափություններ, որոնք ոչ մեկը չի հանել։ Նրանք, ովքեր քանդում են դատական համակարգը, ստեղծում իշխանություններին հնազանդ համակարգ, իրենք էլ կանգնելու են դրա առաջ»,- նախազգուշացրել է փաստաբանը։

Հայաստան Հայկ Ալումյան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին