f

Անկախ

Երբ պեդոֆիլին նշանակում ես մանկապարտեզի տնօրեն. Զոհրաբյան


Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Եթե Ադրբեջանի կողմից կաշառված միջազգային կառույցների փառատոն անցկացվի, ապա ԵԽԽՎ-ն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ն իրար մեջ կկիսեն պատվավոր առաջին հորիզոնականը։ Ադրբեջանական նավիթ տոքսիկ կախվածության պատճառով թե՛ ԵԽԽՎ-ում եւ թե՛ՅՈՒՆԵՍԿՕ-ում մի շարք պաշտոնանկություններ ու քրեական սկանդալներ, իհարկե, եղան, սակայն ադրբեջանական լոբբինգն այդ կառույցներում շարունակում է մնալ իր օլիմպիական բարձունքի վրա։

Երկու ամիս առաջ, նույն այդ լոբբինգի արդյունքում, Ադրբեջանը չորս տարով ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ, որպեսզի այլեւս առանց որեւէ ավելորդ թիթիզությունների ոչնչացնի Արցախի մշակութային ժառանգությունն ու վերացնի հայկականության բոլոր հետքերը։

Ադրբեջանի մշակույթի նախարարության ստեղծած աշխատանքային խումբը մալյարի հետեւողականությամբ ջնջում է Արցախի գրավյալ տարածքների եկեղեցիների ու սրբատեղիների հայկականության բոլոր հետքերը, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ Ադրբեջանը միջազգային «զոնտիկ» է պահում 21-րդ դարի այս վանդալիզմի վրա։ Սա նույնն է, որ պեդոֆիլին նշանակես մանկապարտեզի տնօրեն, հետո ամեն օր ոստիկանություն բողոք գրես, թե տնօրենը պեդոֆիլ է եւ երեխաների կյանքը վտանգված է։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որի միջանցքներում շարունակում են վխտալ Ադրբեջանի նավթի ասեղի վրա նստածները, որեւէ կերպ չի արձագանքել ո՛չ Մայր Աթոռի, ո՛չ ԱՄՆ Կրոնական ազատության հանձնաժողովի հայտարարություններին, որով ՅՈՒՆԵՍԿՕ-ից կոնկրետ եւ օպերատիվ քայլեր է պահանջվում՝ կանխելու արբեջանական ֆաշիզմը։

Մի քանի տավա ընթացքում Ադրբեջանը ջնջեց Ջուղայի ֆանտաստիկ խաչքարերի գերազմանոցը՝ այն վերածելով թուրքական սպեցնազի հրաձգարանի։

Եւ մինչ ԵԽԽՎ-ն ու Եվրոպական խոհրդարանը, ադրբեջանական նավթի դոզայի տակ, մի քանի տարում էդպես էլ չկարողացան իրենց իսկ ընդունած որոշումն իրագործել ու դիտորդական առաքելություն ուղարկել Ջուղա, այսօր այդ խաչքարերը այլեւ միայն ալբոմի նկար են։

Վաղը նույնը լինելու է Արցախի գրավյալ տարածքների մշակութային դարավոր ժառանգության հետ։

Էնպես որ, ձեր ալբոմներում լավ պահեք այդ ժառանգության նկարները։

Հայաստան Նաիրա Զոհրաբյան ՖԲ Գրառում

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին