Իմ կարծիքով, տիկին Գալստյան, դուք անիմաստ վատնում եք պետական փողերը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, Ազգային ժողովում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթին, որում նա նշեց, որ դեմ են քվեարկելու հանրակրթության մասին օրենքի նախագծին։
Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ Լիլիթ Գալստյանը առաջարկ գրելու համար պետական ռեսուրս է ծախսել և անհասկանալի է, որ հիմա հայտարարում են, թե դեմ են նախագծին։ Նա հավելեց՝ կառավարությունը բոլոր առաջարկները ընդունել է, ոչ մի առաջարկ չի մերժվել։ «Ստացվում է՝ ինքնանպատակ է»,-ասաց նա։