f

Անկախ

«Վտանգվում է դատական իշխանության անկախությունը». ՔՊ-ականները դատավորներին չեն ներկայացրել նոր օրենքի նախագիծը. NEWS.am


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի և Վահագն Հովակիմյանի հեղինակած «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը քննարկման համար դատավորներին չի ներկայացվել։

NEWS.am-ի հետ զրույցում մի շարք դատավորները հայտնեցին, որ իրենք նախագծի բովանդակության մասին տեղեկացել են Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած ելույթներից։

Նախագծով հստակեցվել են Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարան հանդես գալու պարագայում դատական նիստերի իրավազորության հետ կապված չափանիշները, նաեւ այն ձայների քանակը, որն անհրաժեշտ է համապատասխան որոշումներ կայացնելու համար: Նախագծով թույլատրվում է, որ քվորումը լինի 6 անդամի առկայության դեպքում: 5-ի կողմ քվեարկության արդյունքում էլ դատավորների նկատմամբ իրավական գործընթացներ կիրականացվեն:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ օրենսդրական նախագծերի ակտերը հանրային քննարկման ենթակա են, բացառություն են միջազգային պայմանագրերը.

«Առնվազն 15 օրում քննարկումներն անցկացվում են, ու նախագիծը ներկայացվում է շահագրգիռ մարմիններին։ Այս նախագծի մասին տեղեկացել ենք Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումներից, այսօր էլ իմացանք, որ այն ընդունվել է։ Սա քննարկման ընդհանրապես չի դրվել, մենք ընդունված տարբերակն էլ մինչեւ հիմա չունենք։ Հնարավոր չի դատական համակարգին վերաբերող օրենսդրությունը փոփոխվի ու հանրային քննարկման, մասնավորապես, դատավորների շրջանում կարծիքի համար չներկայացվի»։

Դատավոր Հարությունյանը նշեց, որ եվրոպական երկրներում Բարձրագույն դատական խորհրդում կամ նմանատիպ այլ մարմիններում գերակշռում են դատավորները, այլ ոչ թե իրավաբան-անդամները. «Այսօր համամասնությունը խառնված է. այսինքն՝ գործում է 4 դատավոր-անդամ, 5 գիտնական-անդամ։ Այդպիսով վտանգվում է դատական իշխանության անկախությունը»։

Դավիթ Հարությունյանը շեշտեց, որ այս փոփոխությամբ վտանգվում է նաեւ դատավորների անկախությունը. «Այսօրվա պայմաններում դատավորների նկատմամբ հետապնդումներ հարուցելու, կարգապահական վարույթներ հարուցելու ավելի լայն հնարավորություն է տալիս ԲԴԽ-ին, դա անթույլատրելի եմ համարում, հաշվի առնելով ԲԴԽ-ում տեղի ունեցող իրողությունները ու կազմը»։

Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը պատմեց, որ առավոտյան է իմացել այդ նախագծի մասին, իր գործընկերներն էլ անակնկալի են եկել.

«Ես չեմ հասկանում, թե ինչով է պայմանավորված այս հրատապությունը, այսպես ասած՝ «գաղտնի ռեժիմով» նման նախագիծ ներկայացնելն ու ընդունելը։ Այս նախագծով կարեւոր փոփոխություն է նախատեսվում։ Խոսք է գնում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու շեմի իջեցման մասին։ Հարց է առաջանում՝ ինչպիսի՞ մասնագետների կարծիք է լսվել։ Ակնհայտ է ինձ համար, որ սա ճիշտ փոփոխություն չէր։ Ես չեմ զարմանում, որ նման փոփոխություն է տեղի ունեցել, ինչքան փոփոխություն, որ տեղի է ունենում ի վնաս դատավորների է։ Սրանով ԲԴԽ անդամների դերն է իմաստազրկվում»։

Դատավորի խոսքով, ստացվում է, որ ԲԴԽ 5 իրավաբան-անդամները կարող են միասին դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշում կայացնել.

«Ես չեմ ուզում տարանջատել իրավաբան-անդամին դատավորից, բոլորն էլ դատավորի անկախությունը պաշտպանելու համար են, բայց, օբյեկտիվորեն, ԲԴԽ դատավոր-անդամներն ավելի լավ են պատկերացնում դատավոր-անդամների առօրյան, մեր համայնքի կողմից են ընտրված։ Երբ ուսումնասիրում ես միջազգային կարծիքները, խոսք է գնում, որ ոչ թե պետք է գիտնական-անդամները հավասար լինեն, այլ գերիշխող լինի դատավոր-անդամների քանակը»։

Դատավորի խոսքով՝ այս օրենքի ընդունմանը պետք է դեմ լիներ հենց Բարձրագույն դատական խորհուրդը. «Միայն հեշտ քվեարկություն անելով չի, պետք է ասեին՝ ոչ, 5 ձայնը բավարար չի»։

Մեզ հետ զրույցում ԲԴԽ իրավաբան-անդամ Գրիգոր Բեքմեզյանն էլ ասաց, որ դեռեւս 2020 թվականից ինքը կողմ է եղել այս նախագծին.

«Այն ժամանակ, երբ կար շրջանառվող «Դատական օրենսգիրք» փոփոխությունների շրջանառվող նախագիծը, ինքս առաջարկել եմ այդ տարբերակը»։

Բեքմեզյանն ասաց, որ այդ առաջարկը 2020 թվականին չի ընդունվել։

Ըստ նրա՝ ԲԴԽ-ն պետք է աշխատի այն նույն սկզբունքներով, ինչպիսին աշխատում են Սահմանադրական դատարանը և Վճռաբեկ դատարանը։

«ԲԴԽ բոլոր անդամներն էլ աշխատում են մեկ նպատակով՝ կայացնել արդարացի որոշումներ։ Եթե միջնորդությունը հիմնավոր կլինի, ապա դատավորը կենթարկվի կարգապահական պատասխանատվության, եթե անհիմն՝ ապա չի ենթարկվի պատասխանատվության։ ԲԴԽ-ն 10 անդամից է բաղկացած, եթե բոլոր անդամները մասնակցեն վարույթին, ապա հինգ գիտնականով վճռորոշ ձայնի իրավունք ունենալ եւ որոշում կայացնել։  Եթե տեսնենք վերջին տարիներին ԲԴԽ-ի՝ կարգապահական վարույթներով կայացրած որոշումները, կտեսնեք, որ դեպքերի 98 տոկոսում ԲԴԽ-ի ձայները տարբեր կերպ են բաշխվել։ Իմ կարծիքով՝ սա ավելի շատ արհեստական պատճառաբանություն է»։

ԲԴԽ անդամը հիշեցրեց 2019 թվականը, երբ ԲԴԽ-ն մի քանի ամիս շարունակ չէր կարողանում գործեր քննել, քանի որ անդամների քանակը 6-ն էր. «Ես գտնում եմ, որ այս նախագիծն ուշացած է։ Ես չեմ կարողացել արձակուրդ գնալ, ինձ հետ են կանչել 2-3 օր առաջ, որ ես կարողանամ մասնակցել վարույթի քննությանը, որովհետեւ մենք քվորումի խնդիր կարող էինք ունենալ»։

Հայաստան ԲԴԽ դատավորներ

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին