f

Անկախ

Նախորդ տարի 2020–ի համեմատ 59%-ով ավելի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան


2021 թվականին Հայաստան է ժամանել 870 308 զբոսաշրջիկ։ Զբոսաշրջիկների թիվը նախորդ՝ 2020թ.-ի համեմատ ավելացել է շուրջ 59 տոկոսով. 2020 թվականին Հայաստան է այցելել 360 338 զբոսաշրջիկ։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի վիճակագրական կոմիտեի՝ նախօրեին հրապարակած վիճակագրությունից։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2021-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների 46%-ը (403 261) կին է, իսկ 53%-ը՝ (467 047) տղամարդ։

Վիճակագրական կոմիտեի տվյալով, 2021–ին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների կեսից ավելին՝ 51%-ը (447 031) 36–ից 63 տարեկաններն են։

Հաջորդ ամենաշատ թվով Հայաստան այցելած զբոսաշրջիկները 26-ից 35 տարեկաններն են, մոտ 23%-ը (197 145)։

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվում մեծ տեղ են զբաղեցնում նաեւ մինչեւ 15 տարեկանները։  2021–ին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների մոտ 11%-ը (93 129) այդ տարիքի երեխաներն են։

2021–ին Հայաստան ժամանած ամենաքիչ թվով զբոսաշրջիկները 16–ից 17 տարեկաններն են։ Նրանք կազմում են ընդհանուր թվի 1%-ից մի քիչ ավելին (10 529)։

Պաշտոնական վիճակագրության տվյալով, 2021 թվականին Հայաստանից մեկնած քաղաքացիների թիվը կազմել է 423 380 զբոսաշրջիկ։ 2020 թվականին Հայաստանից մեկնած քաղաքացիները թիվը կազմել է 301 326–ը։

Հատկանշական է, որ համավարակով պայմանավորված՝ 2020 թվականի ապրիլ–օգոստոս ամիսներին, Հայաստանում  ներգնա եւ արտագնա զբոսաշրջային այցելություններ չեն արձանագրվել, քանի որ հայտարարվել էր արտակարգ դրություն, որի ժամանակ Հայաստան մուտքն ու ելքը սահմանափակված էր։

Հայաստան Զբոսաշրջություն Վիճակագրական կոմիտե

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին