f

Անկախ

Ռուսաստանի կառավարության անդամ ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ “պարգևավճարները”


ԱՅՍՕՐ ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ “ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԸ”

Քչերը գիտեն, որ Վահան Տերյանը բոլշևիկյան Ռուսաստանի կառավարության անդամ էր՝ Հայկական գործերի կոմիսարիատի ղեկավարի տեղակալ: Այսօրվա լեզվով ասած, Տերյանը՝ փոխնախարար էր: Եվ, ինչը որ պակաս կարևոր չէ, ընտրվել էր այդ երկրի բարձրագույն մարմնի՝ Համառուսաստանյան Կենտրոնական գործադիր կոմիտեի՝ ՀԿԳԿ-ի անդամ, որը իրականացնում էր օրենսդիր, կարգադրիչ-տնօրինիչ և վերահսկիչ ֆունկցիաներ: ՀԿԳԿ-ն մշտապես գործող մարմին էր:

Տերյանի պաշտոնը կոչվում էր ժողովրդական կոմիսարի տեղակալ, բայց այդ կառույցի փաստացի ղեկավարը, իրականում, հենց ինքը՝ Վահան Տերյանն էր: Նա էր ղեկավարում կոմիսարիատի աշխատանքները, նա էր կայացնում որոշումները, քանի որ ժողկոմ Վառլամ Ավանեսովն ի վիճակի չէր դա անել: Նա, բացի այդ պաշտոնից զբաղեցնում էր ևս երկու պաշտոն`Համառուսաստանյան Կենտգործկոմի նախագահության անդամի ու նրա քարտուղարի պաշտոնները և զբաղված էր ՀԿԳԿ-ի գործերով:

Որպեսզի ընթերցողին հասկանալի լինի Վահան Տերյանի զբաղեցրած պաշտոնի կարևորությունը Ռուսաստանում գտնվող հայության համար պարզաբանենք, որ 1918 թվականի հուլիսի 19-ի Լենինի կարգադրության համաձայն, Հայկական գործերի կոմիսարիատին էին հանձնվել Ռուսաստանում գտնվող բոլոր ոչ կոմունիստական հայկական կազմակերպությունների փաստաթղթերը, շինությունները, ունեցվածքը և կապիտալը: Դա վերաբերում էր նաև Հայ Առաքելական Եկեղեցուն:

Շատերին, երևի, կհետաքրքրի, թե ինչ պարգևավճարներ է ստացել Ռուսաստանի կառավարության անդամ Վահան Տերյանը:

Պարզվում է, որ նրա պարգևավճարները եղել են ոչ թե պլյուս, այլ … մինուս նշանով: Այսինքն, նրա “պարգևավճարները” ոչ թե գումարվել են նրա ամսական աշխատավարձին, այլ՝ … հանվել: Քանի որ Տերյանը կոմունիստական կուսակցության անդամ էր, նա ստացել է զգալիորեն ավելի փոքր աշխատավարձ, քան այդ պաշտոնի համար նախատեսված ամսական դրույքաչափն էր:

ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼ ԵՆ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՄԱՔՍԻՄՈՒՄԻ ԿԱՆՈՆԸ

Երբ բոլշևիկները եկան իշխանության, նրանք սկսեցին կիրառել կուսակցական մաքսիմումի կանոնը (партмаксимум): Ըստ այդ կանոնի, կոմունիստական կուսակցության անդամ հանդիսացող ղեկավարների աշխատավարձերը պետք է սահմանափակվեին ամսական առավելագույն դրույքաչափով՝ կուսմաքսիմումով, ինչը մոտավորապես նույնքան էր, որքան վաստակում էր Պետրոգրադի կամ Մոսկվայի որակյալ բանվորը: Այսինքն, եթե այդ նույն պաշտոնը զբաղեցնում էր կոմկուսի անդամ չհանդիսացող անձը, նա վարձատրվում էր ըստ այդ պաշտոնի համար նախատեսված ամսական դրույքաչափի, իսկ եթե պաշտոնավարում էր Ռուսաստանյան (բոլշևիկյան) կոմունիստական կուսակցության անդամը, նրա աշխատավարձը սահմանափակվում էր կուսմաքսիմումով, ինչը զգալիորեն պակաս էր Ռ(բ)ԿԿ անդամ չհանդիսացողի ստացածից:

Կոմկուսի անդամներին արգելված էր նաև այլ աղբյուրներից (ներառյալ հոնորարները) եկամուտներ ստանալը և սեփական ծախսերը պետբյուջեի հաշվին փակելը: Այդ հարցում օրինակ էր ծառայում հեղափոխության առաջնորդ Լենինը, որն ապրում էր համեստ կյանքով և նույնն էր պահանջում իր կուսակիցներից:

Կուսմաքսիմումի գաղափարը Ռուսաստանի կոմունիստների հնարածը չէր: Նրանք շատ բաներ ընդօրինակել էին Փարիզյան կոմունայից: Փարիզի հեղափոխական այդ կառավարությունն ընդունել էր դեկրետ՝ պետական չինովնիկների աշխատավարձի մաքսիմալ չափի մասին: Այն պետք է լիներ որակյալ բանվորի աշխատավարձի մակարդակին համապատասխան:

Վաղամեռիկ մայրս, Նվարդ Տերյանը, մի քանի տասնյակ տարի առաջ արխիվում ուսումնասիրել էր Հայկական գործերի կոմիսարիատի փաստաթղթերը և նշում էր Տերյանին հասանելիք ամսական դրույքաչափի և նրա ստացած իրական աշխատավարձի կոնկրետ թվերը: Հիշում եմ, որ դրանք զգալիորեն տարբերվում էին, բայց կոնկրետ թվերը չեմ հիշում: Եվ դա կարևոր էլ չէ: Կարևորը հեղափոխությունից հետո բարիքների բաշխման սկզբունքն է:

Կուսմաքսիմումի չգրված, բայց բոլշևիկյան հեղափոխության հենց սկզբից կիրառված օրենքը Համառուսաստանյան Կենտգործկոմի դեկրետով օրենքի ուժ ստացավ 1921-ին:

1932-ին այն վերացվեց, քանի որ ստալինյան նոմենկլատուրային պետք էր կաշառել, որ նրա անդամները հավատարիմ մնան առաջնորդին:

Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՍՏԱԼԻՆՅԱՆ ՆՈՄԵՆԿԼԱՏՈՒՐԱ՞

Դա այն փոքր թվով մարդկանց ցուցակն է, որոնց թվից է առաջնորդը պաշտոնների նշանակում, կամ էլ մի պաշտոնից տեղախոխում մեկ այլ պաշտոնի՝ հաճախ հաշվի չառնելով վերջինի կրթությունը, մասնագիտությունը, կարողությունները: Այն մարդկանց շրջանակը, որոնց բացի առաջնորդից ու վերադասից ոչ ոք չի կարող հեռացնել իրենց զբաղեցրած պաշտոնից, իսկ դատարանը՝ առանց առաջնորդի համաձայնության, չի կարող նրանց հարցը քննել:

Գրիգոր Էմին-Տերյան

Լուսանկարը. Վահան Տերյանի լուսանկարն է, որը զետեղված է եղել Համառուսաստանյան Կենտրոնական գործադիր կոմիտեի նրա անդամատոմսում:

Գրիգոր Էմին-Տերյան ՖԲ Գրառում Վահան Տերյան տարեդարձ Ռուսաստան Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին