Չորեքշաբթի օրը՝ փետրվարի 9-ին, Հոնկոնգում գրեթե վեց ամսվա ընթացքում գրանցվել են կորոնավիրուսային հիվանդության հետևանքներից առաջին մահերը։ Այդ մասին հայտնում է South China Morning Post թերթը՝ վկայակոչելով քաղաքի հիվանդանոցային բաժանմունքին։ Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ մահացել է 70 տարեկանից բարձր երկու տղամարդ։
Հոնկոնգում կորոնավիրուսային համաճարակի սկսվելուց ի վեր առաջին անգամ օրական հայտնաբերվել է հիվանդության ավելի քան 1161 նոր դեպք։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ աշխարհում COVID-19-ով վարակման ավելի քան 400 միլիոն դեպք է գրանցվել։