f

Անկախ

«Քառյակ մեդիան» դադարեցնում է գործունեությունը


«Քառյակ մեդիան» դադարեցնում է գործունեությունը։ Այս մասին Անկախը տեղեկանում է «Քառյակ մեդիայի» հիմնադիր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան էջից։

Նա ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է.

«ArmNews-ի հարգելի՛ հեռուստադիտողներ, Tert.am-ի ընթերցողներ, ArmNews FM ռադիոյի ունկնդիրներ,

Երկար ժամանակ մենք կանգնած էինք ծանր որոշման առաջ՝ ինչպես շարունակել մեր գործունեությունը։ Այս ընթացքում ստացել ենք գործակցության բազմաթիվ քաղաքական առաջարկներ ու մերժել, քանի որ դրանք տարբերվել են մեր սկզբունքներից։

Մենք քննարկել ենք նաեւ վաճառքի մի քանի առաջարկներ, բայց չի հաջողվել գտնել այնպիսիք, որոնք թույլ կտային պահպանել որդեգրած քաղաքականությունն ու հավատարիմ մնալ անցած ճանապարհին: Այդ պատճառով կայացրել ենք մեզ համար ցավալի, բայցեւ ամենաբնական որոշումը. «Քառյակ մեդիան» դադարեցնում է գործունեությունը։

Վերջին 3.5 տարիներին թիմն արել է ուժերի ներածին չափով առավելագույնը՝ կանխատեսելով, պատմելով, բացատրելով, բացահայտելով եւ զգուշացնելով առկա եւ սպասվելիք իրողությունների մասին. վեր են հանվել խնդիրներն ու ներկայացվել փաստերը՝ քաղաքական, հասարակական եւ պատերազմական գործընթացների ամենաթեժ կետերից: Թե որքան պրոֆեսիոնալ, նվիրումով եւ անձնուրաց ենք աշխատել, թողնում ենք հանրության դատին:

Հայաստանում իրականությունը եւ սկզբունքներն այլեւս, ցավոք, երկրորդական են դարձել. առաջնային են երեւույթներ, որոնք աղերս չունեն մեր հավատամքի եւ էության հետ։ Իսկ մեդիան, որպես փաստերի հայթայթման եւ լուսաբանման հարթակ, իրեն էապես սպառել է, որովհետեւ այլեւս չկան չպարզաբանված փաստեր ու էական հանգամանքներ. բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն:

Համընդհանուր չեզոքությունը, հանրային ապատիան, քաղաքական դերակատարների անհիմն պասիվությունը, քաղաքական պայքարի ինքնանպատակ լինելը մեզ չեն թողնում այլ ընտրություն։

Մենք չենք հեռանում, բայց առկա եւ առաջարկվող օրակարգերը մերը չեն. առնվազն այս ձեւաչափով ու գործիքակազմով աշխատելը ճիշտ չէ առաջին հերթին ինքներս մեզ համար, ուստի, մեր որոշումը թեեւ չափազանց ցավոտ, բայց ազնիվ է:

Մնացեք բարով, ցտեսություն:

Հարգանքով՝

«Քառյակ մեդիայի» հիմնադիրներ»»,- գրել է Ֆարմանյանը։

Սամվել Ֆարմանյան ՖԲ Գրառում Քառյակ մեդիա Հայաստան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին