Գերմանիայում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 240 172 նոր դեպք։
Այս մասին են վկայում Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալները։ Գրում է Russian.rt.com-ը։
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր COVID-19-ը հաստատվել է Գերմանիայի 12,009,712 բնակչի մոտ։
Մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 226 պացիենտ, մահերի ընդհանուր թիվը երկրում հասել է 119679-ի։
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել էր աշխարհում կորոնավիրուսի օմիկրոն շտամի արագ տարածման և մահացության աճի մասին։