f

Անկախ

Ով է «Գոլդեն փելես»-ի նոր սեփականատերը․Առավոտ


Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով ձեռք է բերել  «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն։  

Այս մասին այսօր հայտնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն մրցույթի միակ մասնակիցն է եղել։ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի 100% բաժնետերը Նարեկ Նալբանդյանն է, որ որն այս ընկերությունը ձեռք է բերել 2018-ի դեկտեմբերին Մայիլ Թորոյանից։

Նարեկ Նալբանդյանը Կոտայքի մարզի Արգել գյուղի բնակիչ է, նա մի քանի ընկերությունների սեփականատեր է, բիզնես գործությունը շատ տարբեր է՝ շինանյութի, ավտոպահեստամասերի առեւտուր, միջազգային բեռնափոխադրումներ, ձվի, ալյուրի արտադրություն, շշալցված խմելու ջուր, (Նալբանդյան ալյուր), բայց ոչ հյուրանոցային բիզնես։

«Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերության համար 2019-ին կառավարությունը  արտոնություններ էր սահմանել՝ ներդրումային ծրագրի շրջանակներում 3 տարի ժամկետով հետաձգել է ընկերության համար ԱԱՀ-ից, ինչպես նաեւ ազատվել է մաքսատուրքից  ներդրումային ծրագրի շրջանակներում։ Այս ընկերության ֆեյսբուքյան էջում 2021 թվականի օգոստոսին հրապարակվել է լուսանկար, որտեղ Նարեկ Նալբանդյանը Սեւանա լճի ափին շրջակա միջավայրի այն ժամանակվա նախարար Ռոմանոս Պետրոսյանի հետ է։

Նախարարության տվյալ օրվա հաղորդագրության մեջ հիշատակվում է Սեւանա լճի հանրային լողափում կատարված աշխատանքները, նշվում է, որ ընկերության աշխատանքներից տպավորված է նախարարը, սակայն նշված չէ, թե որ ընկերությունն է։ 34-ամյա Նարեկ Նալբանդյանը «Ման հոլդինգ»-ի 100% բաժնետերն է։

Ընկերության նկատմամբ  անցյալ տարի հարկային պարտավորությունները չկատարելու համար ՊԵԿ-ի համապատասխան վարչությունում վարչական վարույթ էր հարուցել, եւ որոշում կայացվել ընկերությունից գանձել 1296678  դրամ։ Այս ընկերությունը զբաղվում է սեփական կամ վարձակալված անշարժ գույքի հանձնում-վարձակալությամբ եւ այլ գործառնություններով։

Նարեկ Նալբանդյանը 100% բաժնետեր է նաեւ «ՆՆ Տրանս» ՍՊԸ-ի,  «Նոր Լուսակերտ» (թռչնաֆաբրիկա) ՍՊԸ-ի եւ «Թռաքս սերվիս» ՍՊԸ-ի ըստ (Ավտոտեխսպասարկման խոշոր սերվիս, ավտոպահեստամասերի առեւտուր), իսկ «Եղվարդի համակցված կերեր» ընկերության 50% բաժնետերն է, մեկ այլ ընկերությունում էլ՝ «Ման Փեինթս»-ում՝ 51%։

Վերադառնալով «Գոլդեն Փելես»-ին՝ հիշեցնենք՝  2018-ի հոկտեմբերին ԱԱԾ-ն քրեական գործ հարուցեց Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ։

Ըստ քրգործի, Ավետիսյանը զբաղեցնելով մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնն ՝ իր հետ գործնական կապերի մեջ գտնված անձանց հետ համատեղ ձեռնարկել եւ կանխիկ գումարներով ֆինանսավորել է Երեւանում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը։  Հետո Ավետիսյանը, ինչպես հայտարարել էր,  հյուրանոցը նվիրեց պետությանը։ «Գոլդեն Փելես» Հյուրանոց» ՍՊԸ-ն գնահատվել էր մոտ 7 մլրդ դրամ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Գոլդեն Փելես Նարեկ Նալբանդյան Հայաստան

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Ավելին
Ավելին