f

Անկախ

Պատգամավորը դիմել է ոստիկանապետին


ՀՀ Ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ԴԻՄՈՒՄ ԵՄ ՀՀ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ

Հարգարժա՛ն Արման Սարգսյան,

Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված միջոցառումների և կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում բժիշկներից հետո կարևոր, պատասխանատու, ինչպես նաև խոցելի օղակը ոստիկաններն են, որոնք վերահսկում են քաղաքացիներին ներկայացված մեկուսացման և ինքնամեկուսացման պահանջները։

Ռեժիմը և վարակի կանխարգելմանն ուղղված ջանքերը ենթադրում են մարդու իրավունքների մի շարք սահմանափակումներ, որոնք արդարացված են։ Միաժամանակ Արտակարգ դրության ժամանակ սահմանափակումների ենթակա չեն մարդու մի շարք հիմնարար իրավունքներ, որոնք պիտի անվերապահորեն պաշտպանվեն․ բոլոր միջոցառումները պետք է իրականցնել՝ չխախտելով մարդու ֆիզիկական, հոգեկան անձեռնմխելիությունը, արժանապատվության իրավունքը, խոշտանգումների, դաժան, վատ վերաբերմունքի կամ բռնության չենթարկվելու իրավունքը։

Այս օրերին ականատես ենք լինում դեպքերի, երբ քաղաքացիները բարձրաձայնում են, որ ոստիկանները իրենց արժանացրել են վատ վերաբերմունքի, ընդհուպ մինչև բռնության ահազանգերով։

Քաղաքացիները վկայում են նաև, որ ոստիկանները լիակատար և հստակ չեն տիրապետում պարետատան հրահանգներին և արհեստական խոչընդոտներ են ստեղծում իրենց տեղաշարժի համար այն դեպքում, երբ դա կենսական անհրաժեշտություն է։

Կարծում եմ և՛ ոչ իրավաչափ գործողությունների և՛ հրահանգներին ոչ լիարժեք տեղեկացված գործելու պարագայում դուք աշխատանքը բարելավելու կամ վերանայելու խնդիր ունեք։

Հատկապես այն դեպքում, երբ Ոստիկանության աշխատանքը ֆորս-մաժորների, լարված իրավիճակների հանգամանքներում հայտնվում է բոլորի ուշադրության և օբյեկտիվի ներքո։

Նշեմ նաև, որ խիստ կարգապահությունը չի կարող կյանքի կոչվել, եթե ոչ իրավաչափ գործելը չպատժվի` անկախ պաշտոնից։

Միևնույն ժամանակ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն ոստիկաններին, ովքեր այս օրերին համբերատար, պարտաճանաչ և օրինաչափ կատարում են իրենց ծառայողական պարտականությունները։

Առողջ եղեք!

Հարգանքով՝ ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների
պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի
նախագահի տեղակալ
Անի Սամսոնյան

Անի Սամսոնյան ՖԲ Գրառում

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին