f

Անկախ

«Հայաստան» խմբակցությունը Շուշիի հռչակագիրը դատապարտող նախագիծ է շրջանառության մեջ դրել


Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկվում է դատապարտվել Թուրքիայի եւ Ադրբեջանի ընդունած «Շուշիի հռչակագիրը»: «Շուշիի հռչակագիրը» երկու կողմերի նախագահները ստորագրվել են 2021 թվականի հունիսի 15-ին, օրեր անց էլ հռչակագիրը վավերացրել էր այս երկու երկների խորհրդարաններում:

«Նախագծով առաջարկվում է գնահատական տալ հռչակագրին, որովհետեւ այն ամբողջությամբ ուղղված է Հայաստանի եւ Արցախի դեմ: Եթե 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան ոչ պաշտոնապես մասնակցեց կռվին, հիմա ցանկացած սադրանքի դեպքում կարող են հանգիստ միջամտել, որովհետեւ արդեն ռազմաքաղաքական դաշինք ունեն։ Հռչակագիրը նաեւ ցույց է տալիս այդ երկրների ծավալապաշտական նկրտումները Զանգեզուրի միջանցքի հանդեպ, Հայոց ցեղասպանության հարցն էլ դուրս է գալու Հայաստանի արտաքին քաղաքականությունից եւ դառնալու է բացառապես պատմաբանների քննարկումների թեմա: Այս ամենին իշխանությունը պարտավոր է արձագանքել՝ թեպետ մինչ օրս ծպտուն չի հանել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախագծի զեկուցող Անդրանիկ Թեւանյանը:

Անդրանիկ Թեւանյանի խոսքով՝ ընդունված հռչակագիրը վկայում է, որ հայ-թուրքական բանակացություններն առանց նախապայմանների ընթանալ չեն կարող:

«Երկու կողմերի ներկայացուցիչները հանդիպում են ունենում, իսկ դրանից կարճ ժամանակ անց հռչակագիրը վավերացվում է։ Մի կողմից Թուրքիան ծաղկեփնջերով է դիմավորում Երեւան-Ստամբուլ չվերթի ուղեւորներին, իսկ մյուս կողմից վավերացնում է Հայաստանը բնաջնջող հռչակագիրը»,- նշեց Թեւանյանը։

Ըստ պատգամավորի՝ նախագծի ընդունմամբ պետությունն իր պաշտոնական դիրքորոշումը կհայտնի ընդունված հռչակագրի նկատմամբ:

«Մենք պարտավոր ենք այս ամենին արձագանքել: Այդպիսիով մենք ցույց կտանք, որ ունենք անվտանգային կարմիր գծեր, որոնք չենք զիջելու։ Եթե Թուրիքան եւ Ադրբեջանն հռչակագիր են վավերացրել, որոնք  ակնհայտ դեմ են Հայաստանին եւ Արցախին, մենք ինչպե՞ս կարող ենք չարձագանքել: Ես հիմա չեմ կարող հստակ ասել՝ իշխող ուժը կողմ քվեարկի նախագծին, թե՝ ոչ: Եթե իրենց իշխանության տարիների հետագիծը նայենք, կարող են դեմ քվերակել նախագծի ընդունմանը, բայց այդ դեպքում էլ կստացվի, որ ողջունում են «Շուշիի հռչակագիրը»,- հավելեց Թեւանյանը:

Հայաստան Անդրանիկ Թևանյան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին