f

Անկախ

՛՛Հրապարակ՛՛. նրանք միշտ բոլոր իշխանությունների կողքին են, նրանց նվիրված, երբեք չեն քննադատում իշխանություններին, չեն նկատում մեր հայրենիքի ծանր վիճակը, չեն տառապում Արցախի կորստից


Դեռ 2020-ի չարաբաստիկ պատերազմից հետո Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը գրողների միության անունից հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Գրողների միությունն ունի 500-ից ավելի անդամ, ուստի 500 գրող չէր կարող քաղաքական նույն դիրքորոշումն ունենալ եւ որոշ իշխանամետ գրողներ այդ ժամանակ ըմբոստացան՝ նշելով, թե Միլիտոնյանն իրավունք չունի հանդես գալ բոլորի անունից: 


Սակայն զարմանալին այսօր այն է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանդես եկող Էդվարդ Միլիտոնյանը, որն, ի դեպ, երբեք աչքի չի ընկել խիզախությամբ ու կամային կեցվածքով, երեկ մի խումբ մշակութային գործիչների հետ այցելել է նախագահական, հանդիպել ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանին եւ ինչ-որ «հույժ կարեւոր» հարցեր քննարկել: Հանդիպումն անցել է շատ ջերմ մթնոլորտում: Ասես ոչինչ չէր էլ պատահել: 

Նույն Էդվարդ Միլիտոնյանը 2012 թվականին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը, թե որ արժանիքի համար, երեւի կոչումը շնորհողին է հայտնի:

Ալեն Սիմոնյանի հետ «պալատական խրախճանքին» մասնակցած Ռուբեն Մաթևոսյանն էլ Մովսես Խորենացու մեդալով է պարգևատրվել 1998 թվականին՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից, իսկ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով՝ 2011 թվականին և Պատվո շքանշանով՝ 2016 թվականին: 

Ներկաներից Ռոբերտ Ամիրխանյանը «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգևատրվել է կրկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից 1998 թվականին, իսկ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից՝ Պատվո շքանշանով 2017 թվականին: Հանրայինի հնաբնակ, «անմահ հաղորդավարուհի» Նարա Շլեպչյանը, որը նույնպես սիրալիր ժպտում էր ԱԺ նախագահի պաշտոնակատարին, Ռոբերտ Քոչարյանի կողմից պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով 2001 թվականին, իսկ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2016 թվականին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

Հովհաննես Չեքիջյանը, որը եւս ԱԺ նախագահով տարված մասնակցում էր հանդիպմանը, նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2010 թվականի պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով, իսկ 2017 թվականին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան և Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Ազգային Հերոսի կոչման։ 

Ռաֆայել Քոթանջյանին եւս 2003 թվականի Նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչում և պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով։ 2017 թվականին Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։ Դերասանուհի Էվելինա Շահիրյանը, որը նույնպես մասնակցում էր հանդիպմանը, Ռոբերտ Քոչարյանի կողմից 2003 թվականին ստացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում, իսկ 2014 թվականին Սերժ Սարգսյանը պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով։ 
Դե, ինչ արած, նրանք միշտ բոլոր իշխանությունների կողքին են, նրանց նվիրված, երբեք չեն քննադատում իշխանություններին, չեն նկատում մեր հայրենիքի ծանր վիճակը, չեն տառապում Արցախի կորստից, չեն ցավում մեր զոհերի համար․․․կամ գոնե այդ մասին չեն բարձրաձայնում։ 

Շարունակությունը՝սկզբնաղբյուրում

 

մտավորականներ Ալեն Սիմոնյան Հայաստան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին