f

Անկախ

Շահենն ասում է՝ Գորիսը ռազմավարական կարևորություն ունի Արցախը Հայաստանին կապող ճանապարհի վրա, այդ կարևորությունը պետք է գիտակցել


Շահեն Զեյթունցյանն է՝ Գորիսի «Միրհավ» հյուրանոցի հիմնադիրը։

Շահենը բժիշկ է եղել Գերմանիայում։ 1988-ի երկրաշարժից հետո Գերմանիայում 2 մլն մարկ է հանգանակել, եկել Գյումրիում Մոր և մանկան առողջության կենտրոնը հիմնել։ Հետո Արցախյան առաջին պատերազմի ժամանակ տարբեր տեսակի օգնություն է հասցրել Արցախ։ Շուշիի ազատագրումից անմիջապես հետո՝ 1992-ի մայիսին, եկել է Շուշի։

Ավելի ուշ՝ 2003-ին, մանկապարտեզ է հիմնադրել Գյումրիի մոտի Ողջի գյուղում, որ կպած է թուրքական սահմանին։

2000-ականների սկզբին շատ էր գալիս Արցախ, Սյունիք, հիանում այստեղի բնությամբ ու ժողովրդով։ Էդ ժամանակ Սփյուռքի զբոսաշրջիկները, որ գալիս էին Տաթևը տեսնելու, մնալու տեղ չունեին։

Շահենը որոշում է տուն առնել ծանոթ գնացող-եկողների համար։ Հետո ճարտարապետ փեսան գալիս է, խորհուրդներ տալիս, տունը դառնում է փոքր հյուրանոց։

Հյուրանոցը բացվելու առաջին տարում՝ 2005-ին, 250 հյուր են ունենում։ Հաջորդ տարի արդեն տասն անգամ ավելի՝ 2500:

2010-ին, երբ բացվում է ՏաԹևեր ճոպանուղին, «Միրհավ»-ի հյուրերի թիվը հասնում է 9000-ի։

2020-ի պատերազմի ժամանակ «Միրհավը» հյուրընկալում է Արցախից տեղահանվածներին։

Շահենն ասում է՝ Գորիսը ռազմավարական կարևորություն ունի Արցախը Հայաստանին կապող ճանապարհի վրա, այդ կարևորությունը պետք է գիտակցել։ Նաև ասում է, որ մենք՝ հայերս, չենք գնահատում, որ էս դրախտն ունենք։

Շահենի հյուրանոցը այն հետաքրքիր օրինակներից է, թե ինչպես է մեկ խելամիտ ու ճաշակով ներդրումը փոխում ընդհանուր միջավայրը։ Գորիսում ու շրջակայքում տասնյակ հյուրանոցներ կան՝ մեծ գումարներով կառուցված։ Բայց ճաշակով ու իրոք հյուրընկալ վայր առայժմ միայն «Միրհավն» է։

Հայաստանը զարգացնելու համար էս տեսակ ներդրումներ են պետք։ Մարմարե ու գրանիտե բազմահարկ քյառթ-բունկեր-հյուրանոցների թիվը վաղուց անցել է։

Hotel Mirhav

Շահեն Զեյթունցյան Գորիս Կարեն Հարությունյան ՖԲ Գրառում Հայաստան

«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ)
Ջերմուկում և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում. Լարսը փակ է բեռնատարների համար
Ավելի շատ մահացել են և ամուսնալուծվել, քան ամուսնացել ու ծնվել. ժողովրդագրությունը ՀՀ–ում
Ջերմաստիճանը գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա. եղանակի տեսություն
Լոռիում առաջին անգամ սև արագիլի բույն է հայտնաբերվել. լուսանկար
Էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը չի գործում. «Նատալի ֆարմ» դեղատանը վաճառել են քսուք, որը պետք է վաճառվի միայն դեղատոմսով, «Հրապարակ»
Միայն թե անտարբեր մի՛ մնացեք․Տե՛ր կանգնեք,հակառակ դեպքում կկորցնենք ամեն ինչ։
«Սա ձյուն չէ, այլ կարկուտ». Սուրենյանը լուսանկար է հրապարակել
«Ժողովուրդ». Զինված ուժերում մահվան դեպքերը տարեցտարի ավելանում են՝ «պահելով» մահվան ստաբիլ ցուցանիշներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցը
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում
168.am․Դեսպանների պաշտոնները՝ «վաստակած հանգստի» պուտյովկա
168.am․Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ
Նիկոլ Փաշինյանի խոսնակը չի ուզում աշխատել նրա հետ․168.am
Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյան: աջակցում եմ Բագրատ Արքեպիսկոպոսին
Սահմանազատման ճանապարհով խաղաղությունն անշրջելի դարձնելու Փաշինյանի տեսության ‹‹պերճանքն ու թշվառությունը››
Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից և ընկել հարակից ձորակը. վիրավորներին դուրս են բերել փրկարարները
«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն եւ «Mercedes-Benz»-ը. կան վիրավորները
«Ժողովուրդ». Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում
Ավելին
Ավելին