f

Անկախ

Շատ հետաքրքիր արձագանքներ եղան ԵՄ պատվիրակության առջև երեկվա մեր հանրահավաքին


Շատ հետաքրքիր արձագանքներ եղան ԵՄ պատվիրակության առջև երեկվա մեր հանրահավաքին։

Այս պահին կսահմանափակվեմ նախօրեին հնչեցրածս հանրահավաքի պահանջագրի տեքստը հրապարակելով ու վերահաստատելով.

«ՊԱՀԱՆՋԱԳԻՐ

2022 թվականի փետրվարի 10-ին Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության առջև անցկացված բողոքի հանրահավաքի մասնակիցների անունից

Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր Միացյալ Եվրոպան մեր երկրում ներկայացել է առաջին հերթին արժեհամակարգային օրակարգով։ Դա՛ է եղել Հայաստանյան հասարակության լայն ընկալումը։ Այդ օրակարգը հիմք ընդունելով՝ տարիներ ի վեր Եվրոպական շատ կառույցներ և հատկապես Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարն իրենց իրավունք են վերապահել գնահատականներ տալ մեր երկրում ընթացող տարաբնույթ իրադարձություններին, և այդ միջամտությունները շատերիս կողմից համարվել են լեգիտիմ, քանի որ Եվրոպան հանդես է եկել ժողովրդավարական արժեքների անկողմնակալ պահապանի դերում։

Մինչդեռ վերջին շրջանում ԵՄ պատվիրակությունը լռության է մատնում ժողովրդավարության՝ բոլորիս հայտնի չափորոշիչներից աղաղակող շեղումները։ Վիրավորանքի անընդունելի քրեականացումը, ընդդիմադիրների նկատմամբ լայնածավալ հետապնդումները, ներառյալ՝ անհիմն կալանավորումները, և վերջապես դատական իշխանության անկախությունը զրոյացնող գործընթացների նոր ալիքը այդ աղաղակող շեղումների առավել տեսանելի մասն են։

Մինչդեռ Եվրոպական արժեհամակարգից այդ ակնհայտ շեղումներին զուգընթաց՝ ԵՄ պատվիրակության ղեկավարի շուրթերից մենք լսում ենք ոչ թե դատապարտման, այլ գովեստի խոսքեր։

Մենք հակված չենք հավատալու, որ գործ ունենք Եվրոպայի իրական մոտեցումների հետ։ Մենք վստահ ենք, որ եթե ԵՄ պատվիրակությունը եվրոպական մայրաքաղաքներում անկողմնակալ ձևով ներկայացներ ժողովրդավարական արժեքներն օրեցօր ավելի համարձակորեն ոտնահարող ՔՊ-ական իշխանության վարքագիծը, այդ թվում՝ Եվրոպական Միության առջև ստանձնած պայմանագրային պարտավորությունների տապալումները, ապա Հայաստանյան ներկայիս իշխանությունները ստիպված կլինեին զսպել բռնաճնշումների ախորժակը։ Եթե ԵՄ պատվիրակությունը Եվրոպական մայրաքաղաքներում ներկայացներ նախորդող փորձով պայմանավորված՝ Եվրոպայից մեր ունեցած ու անտեսվող ակնկալիքները, դրա արդյունքում օրեցօր աճող հակակրանքն ու երեսպաշտության մեղադրանքները, ապա Եվրոպան իր խոսքը կասեր։ Դրա փոխարեն ԵՄ պատվիրակության ղեկավարը փաստացի զբաղվում է ՔՊ-ական ղեկավարության փիառով՝ կամա թե ակամա ստանձնելով քաղաքական հետապնդումների ու իրավունքի այլ ոտնահարումների համար պատասխանատվության զգալի բաժնեմաս։

Վերոգրյալի հիման վրա՝ Արտաքին կապերի եվրոպական ծառայությունից (EEAS) պահանջում ենք՝

- Վերանայել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը

- ԵԽԽՎ 1900 (2012) բանաձևում ներկայացված չափորոշիչների հիման վրա քննարկման առարկա դարձնել ՔՊ-ական իշխանության քմահաճույքով ազատությունից զրկված անձանց քաղբանտարկյալ ճանաչելու հարցը

- Վճռականորեն դատապարտել խոսքի ազատության, դատական իշխանության անկախության, տեղական ինքնակառավարման, անձնական ազատության իրավունքի նկատմամբ ՔՊ-ական իշխանությունների տևական ոտնձգությունները»։

Ռուբեն Մելիքյան ՖԲ Գրառում ԵՄ Հայաստան

Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Առաջին արտասահմանյան այցը երդմնակալությունից հետո. հայտնի են դարձել Պուտինի՝ Չինաստան այցի ժամկետները
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Ամերիկյան համալսարանի մոտ կրակոց է հնչել․ կա վիրավոր․ Shamshyan.com
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը
ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.
Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Ավելին
Ավելին