f

Անկախ

Ընտրություններին հաջորդած վեց ամսում քաղաքական հետընթաց ենք ունեցել. Նարեկ Սամսոնյան


Ընտրություններին հաջորդած այս վեց ամսում մեր ընդդիմությունը չկարողացավ հստակ հասկանալ քաղաքական իրողությունների դասավորությունը եւ ձեւավորել արտահերթ քաղաքական օրակարգ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:

«Մենք մինչեւ նախորդ ընտրությունները խորհդարանում չունեինք գեթ մեկ ընդդիմություն։ Հիմա մենք ունենք ժողովրդի ձայնը ներկայացնող ֆրակցիաներ, որոնք պետք է քաղաքական ճգնաժամը խորացրած լինեին։ Պատգամավորների կալանավորումներից հետո ընդդիմադիրները պետք է բոյկոտեին նիստերը։ Մենք հեծանիվ չենք հայտնաբերի, եթե ասենք, որ եթե գործընկերոջը ձերբակալում են, դու մի՛ մտիր խորհրդարան։ Այս վեց ամսում մենք ունեցել ենք քաղաքական հետընթաց։ Քաղաքական դաշտը չի պատկերացնում այն գործիքները, որոնցով պետք է աշխատի։ Ի՞նչն էր խանգարում ընդդիմությանն անել այնպիսի հանրահավաքներ, ինչպիսին ԵՄ-ի դիմաց էր։ Հայաստանը չպետք է ապրի բնական քաղաքական օրակարգով։ Հայաստանը պետք է ապրի այնպիսի արտահերթ քաղաքական օրակարգերով, որ հողերը հանձնած մարդիկ ամաչեն տնից դուրս գալ»,- ասաց Սամսոնյանը։

Նրա խոսքով՝ պետք է վարել նույնքան ակտիվ փողոցային պայքար, որքան պատերազմի ավարտից հետո էր:

«Մենք չպետք է ամաչենք փողոցում նստելուց ու պայքարելուց։ Ու հիմար թեզ է, թե ժողովուրդը դուրս չի գալիս։ Ո՛չ, ուղղակի դու՛ք չեք կարողանում դուրս հանել։ Նիկոլը կարողացավ դուրս հանել, դուք չե՞ք կարողանա։ Ընդամենը պետք է ժողովրդին ցույց տալ պրոցես, որը կտանի հաղթանակի, ու ժողովուրդը դուրս կգա։ Ես վստահ եմ, որ Հայաստանի բնակչության մեծ մասը սպասում է, որ լինեն իրական գործողություններ, եւ այդ ամենում ինքն ունենա իր մասնակցությունը»,- նշեց Նարեկ Սամսոնյանը:

Հայաստան Նարեկ Սամսոնյան

Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
Ավելին
Ավելին