Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ անհայտ անձինք են ներխուժել խմբագրություն և իրեն այնտեղ չհայտնաբերելուց հետո զանգահարել են ու սպառնացել:
«Քիչ առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրահանգով մեր խմբագրություն են ներխուժել մոտ 10 հոգի և ներկայացել են որպես զոհված զինվորների ծնողներ: Նրանք պնդել են, թե ես հայտարարել եմ, որ Արայիկ Հարությունյանը Արցախի հողերը հանձնել է, ու այդ հայտարարության համար պետք է հաշվեհարդար տեսնեն: Խմբագրությունում ինձ չհանդիպելուց հետո նրանք դուրս են գալիս, ներխուժողներից մեկը նաև զանգահարել է ինձ և հայտարարել է, որ ինքը պատրաստվում է մարդ սպանել, ու պահանջել է հանդիպում:
ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia, կոչ եմ անում համապատասխան միջոցներ ձեռներակել»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում: