Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 12-ին, ժամը 06:54-ին ահազանգ է ստացվել, որ Գոշ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գոշ գյուղի մոտակայքում «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Վ., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ գլորվել ձորը. վարորդը տեղում մահացել է:
Փրկարարներն ուղևոր Լ. Հ.-ին (ծնված 1995 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից, վարորդի դին էլ դուրս են բերել ձորից, և դին և տուժածին տեղափոխել են Խաչարձան գյուղ ու մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: